Հետախուզվողը բերման ենթարկվեց
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ շենքերից մեկի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Համլետ Մ.-ն, որը դեկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից: