29 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում էր

Դեկտեմբերի 21-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հերթական աշխատանքային այցով ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում էր:
Գնդի հրամանատարի զեկույցն ընդունելուց հետո Վլադիմիր Գասպարյանը ողջույնի խոսքով դիմեց ծառայողներին, ապա անդրադառնալով հուլիսյան դրամատիկ իրադարձություններին՝ մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցեց զոհված ոստիկանների հիշատակին:
Այնուհետև ոստիկանության պետը ծանոթացավ ծառայության պայմաններին, ստուգեց հատուկ տեխնիկան ու տրանսպորտային միջոցները, ցուցումներ տվեց պատասխանատուներին:
Վլադիմիր Գասպարյանին և նրան ուղեկցող սպաներին ներկայացվեց մասնագիտական վարժանքների համալիր՝ բաղկացած երկու մասից:
Առաջին մասում պարեկապահակետային ծառայության գնդի հատուկ խմբերն իրականացրին զինված հանցագործների վնասազերծման գործողություններ շինության ներսում և  տրանսպորտային միջոցների ընթացքի կասեցումով, ինչին հետևեց ձերբակալումն ու ուղեկցումը:
Վարժանքների երկրորդ փուլն ընդգրկում էր ձեռնամարտի և զենքի կիրառման գործողությունների համալիր:
Ավարտին Վլադիմիր Գասպարյանը պատասխանատուների հետ քննարկեց ստորաբաժանման պատրաստականությունը, ներկայացրեց իր դիտարկումներն ու դիտողությունները:
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ