26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես…»

1955 թ-ի դեկտեմբերի 21-ին Վլադիմիրի բանտում մահացավ Գարեգին Նժդեհը:
Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին, եղբայրը՝ Լևոն Տեր-Հարությունյանը, Երևանից շտապ մեկնում է Վլադիմիր։ Նրան հանձնվում են եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը՝ ոչ։ Թույլ չի տրվում նաև մարմինը տեղափոխել Հայաստան։ Լևոնը կատարում է եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տալիս ու տախտակի վրա, ռուսերեն, պատվիրում գրել՝ Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի (1886-1955)։
1983-ի օգոստոսին Գարեգին Նժդեհի աճյունը Վլադիմիրի կենտրոնական բանտի գերեզմանոցից գաղտնի տեղափոխվեց Հայաստան։
1983-ի հոկտեմբերի 7-ին, Նժդեհի աճյունը տեղափոխվեց Բաղաբուրդ գյուղ և պահվեց նկուղում։
Միայն մեկ ողը թաղեցին Խուստուփ լեռան լանջին գտնվող աղբյուրի մոտ, այնուհետև 1987-ի մայիսի 8-ին, Ռաֆայել Համբարձումյանի նախաձեռնությամբ, Նժդեհի աճյունը տեղափոխվեց ու թաղվեց Վերիշեն գյուղի մոտ գտնվող ս. Աստվածածին վանական համալիրի տարածքում, որը նաև կոչվում է Սպիտակավոր եկեղեցի։
1989-ի հունիսի 17-ին Պարույր Հայրիկյանի, Մովսես Գորգիսյանի և ուրիշների նախաձեռնությամբ տեղադրվեց գերեզմանաքար-խաչքար, և այդ օրը դարձավ նժդեհյան օր։ Երբ Կապանում կառուցվեց Գարեգին Նժդեհի համալիրը, Սերժ Մկրտչյանի նախաձեռնությամբ, Սպիտակավորից վերցվեց Նժդեհի աջն ու թաղվեց Կապանի համալիրում։

Գարեգին Նժդեհի հզոր մտքերից.
Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում:

Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:

Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ:

Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես:

Քրիստոնեական սիրո խորհուրդը ամբողջ դարեր պատճառ է դարձել մեր ժողովրդի անօրինական ողբերգության:

Իրավունքը ուժի հասկացողություն է, այլ ոչ տրամաբանական:

Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ