26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 16, 2016

Ինչ միջոցառումներ են լինելու Երևանում ամանորին

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է «Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագիրը: Քաղաքապետի տեղակալը մանրամասնել է, որ տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 19-ին` ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորության միացմամբ: Նշվել է նաև, որ այս տարի լույսերի միացման հանդիսավոր արարողություն նախատեսված չէ: Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին՝ […]

«ՀՀԿ ԳՄ որևէ ներկայացուցիչ լուսանցքում չի կարող լինել»

«ՀՀԿ գործադիր մարմնի որևէ ներկայացուցիչ լուսանցքում չի կարող լինել: ՀՀԿ ԳՄ յուրաքանչյուր անդամ ՀՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչ է»,-այսօր խորհրդարանում լրագրողների  հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով մամուլի հրապարակումները, համաձայն որի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջին պահին է կարողացել նախագահ Սերժ Սարգսյանին համոզել, որպեսզի ՀՀԿ ԳՄ անդամ լինի: Ըստ տեղեկությունների՝ Հովիկ Աբրահամյանը հայտնվելու […]

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Դեկտեմբերի 16-ին, ժամը 05.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի 167 OZ 61 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ո.) ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար […]

Արմեն Երիցյանը հուղարկավորվեց. ներկա էին ՀՀ և ԼՂՀ նախագահները /վիդեո/

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ դեկտեմբերի 16-ին, վերջին հրաժեշտը տվեցին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: Արմեն Երիցյանին վերջին հրաժեշտը տալու էին  եկել  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նախարարի հուղարկավորությանը ներկա էին նաեւ կառավարության անդամներ, Աժ պատգամավորներ եւ այլ բարձրաստիճան անձինք: Արմեն Երիցյանին  հողին հանձնեցին Երեւանի քաղաքային պանթեոնում: Հիշեցնենք, […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է

Համաձայն ՀՀ ԱԻՆ  հիդրոմետ ծառայության  տեղեկատվության՝ դեկտեմբերի 16-ից հանրապետության ողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի աստիճանական անկում` 12-16 աստիճանով:  Մասնավորապես դեկտեմբերի 19-ին և 20-ին գիշերային ժամերին Արարատյան հարթավայրում սպասվում է -18-ից -20, հանրապետության լեռնային շրջաններում` -30-ից մինչև -35 աստիճան ցուրտ: Նման ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում լրացուցիչ միջոցներ չձեռնարկելու դեպքում ջերմատներում և սինթետիկ թաղանթների տակ կարող են վնասվել […]

Ակտիվ փոխգործակցություն` Հայաստանի և Իրանի սահմանային մաքսակետերի միջև

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի և ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանի` նոյեմբերի 17-ին ստորագրած փոխըմբռնման հուշագրի շրջանակում դեկտեմբերի 14-ին Մեղրիի մաքսակետում հանդիպում է տեղի ունեցել Մեղրիի և Նորդուզի մաքսակետերի ղեկավարների միջև: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են սահմանային մաքսակետերի համագործակցության սերտացմանն ուղղված հարցեր` արձանագրելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ընթանում են առանց խոչընդոտների: Անդրադարձ է եղել Հայաստանի և […]

Կռիվ ընկնելու խնդիր չկա. Շարմազանովը` ՀՀԿ-ի ներսի անցուդարձից

ՀՀԿ-ն 2017 թվականի նախընտրական մարտավարության ու ռազմավարության հետ կապված, այդ թվում և ցուցակների, մանրամասներ չի քննարկել: «Ավելին, դաշինքների հետ կապված հարց ևս չի քննարկվել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Միաժամանակ նա նշեց` ՀՀԿ-ն կարող է գնալ այն ճանապարհով, որով գնացվել է նախկինում, այսինքն՝ ՀՀԿ այսօրվա խմբակցությունում ընդգրկված են ոչ […]

«Բացասական մոտեցումներն ավելի շատ կլինեին». Նախագահն ընդունել է Տիգրան Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Հանդիպման ընթացքում Հանրապետության Նախագահն ու ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը քննարկել են ԵԱՏՄ զարգացման արդի միտումները համաշխարհային տնտեսական բարդ իրավիճակի պայմաններում, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա, անդամ երկրների միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև Միության բարձրագույն խորհրդի […]

«Մեր կրթական ոլորտը գտնվում է ռախիդիկ վիճակում» /վիդեո/

  «Ես պետք է ասեմ՝ մեր երկիրն ունի փոքր միջոցներ, բայց նաև մեծ մարտահրավերներին դիմակայելու  կարողություն պիտի ունենա: Դա նաև պետք է արվի կրթության մեջ: Պետք է ճիշտ նպատակներ ու ռեսուրսներ ունենանք: Կրճատումներ կոչվածը ես ուզում եմ նայել այն տեսանկյունից, որ ամեն բան պետք է արդյունավետ լինի: Մեր ռեսուրսներն առանց այդ էլ քիչ են», – […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի