26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 16, 2016

Լուռ դժգոհություն է հասունանում. Հրապարակ

Պետական որոշ գերատեսչու­թյուններում խուլ դժգոհություն է հասունանում: Աշխատա­կիցներին նրբորեն հասկացրել են, որ կարող են զրկվել 13-րդ աշխա­տավարձերից, որն ավանդաբար տրվել է տարեվերջին: Որոշ գերատեսչություննե­րում դա ներկայացվել է իբրեւ օպտիմալացման, խնայողությունների բաղկացուցիչ մաս, որոշնե­րում ավելի պրիմիտիվ բացատրություններ են տրվել, թե քանի որ պետապարատը կրճատվել է Կարեն Կարապետյանի հրահանգով, ու վերջնահաշվարկներ են արվել հեռացվածների հետ, բյուջեում գումար […]

Ծառուկյանն անսպասելի մեկնել է. Հրապարակ

Թերթի տեղեկություններով` ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս անսպասելիո­րեն մեկ օրով մեկնել է Բելառուս եւ վերադարձել: Նպատակը եղել է նախագահ Լուկաշենկոյին հանդիպելը, նրա հետ որոշ նախընտրական հարցեր քննարկելը:  Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից սկզբում նշեց, որ տեղեկություն չունի, իսկ ավելի ուշ հաղորդեց. «Պարոն Ծառուկյանը երեկ մասնավոր թռիչք է ունեցել, նա բիզնեսի հետ կապված հարցերով մեկօրյա աշխատանքային այց […]

ԱԱԾ-ն չի հասցնում. Հայկական Ժամանակ

Ազգային անվտանգության ծառայությունը չի հասցնում չեզոքացնել ադրբեջանական հատուկ ծառայությունների գործոությունները, որոնց մինիմում պատակը Հայաստանի քաղաքացիներին հայ-ադրբեջանական խաղաղարար կեղծ պլատֆորմին միացնելն է, մաքսիմումը` Բաքու մշտա­կան բնակության տեղափոխելը: Մինչ ՀՀ երկու քաղաքացի մի քանի օր աոաջ հայտարա­րում էին, որ իրենք մտադրություն չունեին մեկնել Բաքու կամ միանալ որևէ պլատֆորմի, տեղեկություն ստպցվեց, որ արցախցի երիտասարդ քաղաքացիական ակտիվիստ է միա­նում […]

Իրադրությունն առաջնագծում

Դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից և գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 450 կրակոց: Հյուսիսարևելյան /Մարտակերտ/ պաշտպանական հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ /2 արկ/: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները՝ առանց պատասխան կրակոցների, շարունակել են առաջնագծի ողջ երկայնքով պահպանել […]

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ  ճանապարհահատվածը: Ախուրյանի, Մարալիկի, Աշոցքի, Աբովյանի, Մարտունու, Դիլիջանի,  Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Հորդորում ենք վարորդներին վերը նշված ճանապարհներով […]

Ոստիկանապետը կտրուկ մերժել է Սեյրան Օհանյանին. Ժամանակ

Թերթի տեղեկու­թյուններով` պաշտպանու­թյան նախկին նախարար Սեյրան Օհանյանը պաշտոնանկությունից հետո փորձել է հանդիպել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ եւ որոշ անձնական հարցեր քննարկել: Վլադիմիր Գասպարյանը կտրուկ մերժել է հանդիպման հրավերը: Ոստիկանապետը Սեյրան Օհանյանի հետ մտերիմ ընկերա­կան հարաբերությունների մեջ էր նրա պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց ի վեր: Նրանց ընկերությունն ամրացել է Վլադիմիր Գասպարյանի` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում ւսշխատելու […]

Թուրքիայի հայ համայնքը պահանջում է պատրիարքի ընտրություններ անցկացնել

Թուրքիայի հայ համայնքը Պոլսի պատրիարքի ընտրությունների անցկացման համար հանդիպումներ է անցկանցում: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին Ստամբուլի Ֆերիքոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցու Նազար Շիրինօղլու անվան դահլիճում: Թուրքիայում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթի կայքի տեղեկացմամբ՝ «Düşünce Platformu»-ի («Տեսակետների հարթակ») կողմից կազմակերպված ժողովն անցկացվել է վերջին շրջանում պատրիարքի ընտրություններում ստեղծված իրավիճակը, հնարավոր խոչընդոտները քննարկելու և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի