17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 16, 2016

Ուշադրություն. օդի ջերմաստիճանն ավելի կնվազի

Դեկտեմբերի 17-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն: 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-19-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Պրիմիտիվ գողությունը շարունակվում է

Մամուլն ահազանգում է՝ պրիմիտիվ գողությունը շարունակվում է. պետգնումների կայք մտնելիս կարելի է բազմաթիվ այդպիսի փաստեր արձանագրել: Անդրադառնալով այս թեմային՝  «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը  Henaran.am-ի հետ զրույցում ասաց.  «Դրա դեմն առնելու համար միայն մի ճար կա. պիտի ամեն մեկն իր տեղում ազնիվ լինի: Դեռ երեք հազար տարի առաջ չինացիներն ասում էին՝ որպեսզի գողություն չլինի, […]

Առգրավվել է 1132 ՀԱՏ /648.9ԿԳ / Սիգ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 12-16.12.2016թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 780.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել 4.3մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   Մասնավորապես`   Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 350.0հազ.դրամի […]

Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունը Հայաստանում

Դեկտեմբերի 16-ին Հայաստան ժամանեց Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Գեորգի Մգեբրիշվիլու գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին վարչակազմի ղեկավար Զուրաբ Զուբադալաշվիլին, Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Դավիթ Նատրիաշվիլին, Հասարակության հետ կապերի դեպարտամենտի պետ Թեա Պերտաիան, ոստիկանության Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանային դեպարտամենտի պետ Թեյմուրազ Քալանդաձեն և այլ պաշտոնատար անձինք: Հայաստանի ոստիկանությունում վրաց գործընկերներին դիմավորեցին հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում ցուցադրական […]

Խաչատուր Բադասյանը դիվերսիայի զոհ դարձավ

Այսօր մերօրյա հերոս՝ Խաչատուր Բադասյանի ծննդյան օրն է: ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ՝ ԽԱՉԱՏՈՒՐ ԲԱԴԱՍՅԱՆ… «Պապ, ես քեզնից լավ եմ ծառայելու»,-զորակոչվելուց առաջ հորն ասել է դիվերսիայից զոհված Խաչատուրը… Զարմանալի չէր, երբ ինքը մեն-մենակ ազերական հետախուզական դիվերսիոն քսան հոգանոց խմբի դեմ, որոնք իրենց ազգի նկարագիրն էին կրկնում աղվեսաբարո ու նենգ, վախկոտ ու նենգամիտ, գայլային բնազդով ոհմակի դեմ […]

Ողջ փառքը` Նրան

Հայր ներիր նրանց, որովհետև չգիտեն ինչ են անում… Սա եղավ մեր Փրկչի անձնվեր քայլը մեզ նման մեղավորներիս համար: Գողգոթա տանող ճանապարհ… մարդկանց բազմություն, բղավոցներ,  բոլորը գոչում էին` խաչը հանեք, հարվածեք … Բոլորը կարծես խավարի ազդեցության տակ լինեին. ճչում էին, հարվածում, ծիծաղում մի անմեղ մարդու վրա: Նա խաչը ուսին արնաքամ հազիվ առաջ էր գնում, կարծես այդ […]

Չինական ակումբը պատրաստ է 500 միլիոն եվրոյի պայմանագիր առաջարկել Մեսսիին

Չինական «Հեբեյ Չայնա Ֆորչուն» ակումբը ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերը: AS-ը տեղեկացնում է՝ չինացիներն Արգենտինայի հավաքականի ավագին պատրաստ են առաջարկել 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 100 միլիոն եվրո աշխատավարձով: Հիշեցնենք՝ հիմա  Մեսսին «Բարսելոնայում» ստանում է տարեկան 24 միլիոն եվրո, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2018-ի ամառը:  

Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլիին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել նրա այցը Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների միջև ձևավորված սերտ ու արդյունավետ փոխգործակցությունը խորացնելու, ժամանակակից մարտահրավերներին համատեղ ուժերով դիմակայելու տեսանկյունից: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ՀՀ ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության […]

ԿԸՀ-ը նշանակել է

Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, նշանակել է 38 տարածքային ընտրական հանձնաժողովների անդամներին` 6 տարի ժամկետով: Պահպանելով տարբեր սեռերի հավասարության չափանիշը`  թվով 18 տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը միաձայն նշանակվել են ամբողջությամբ, իսկ 20 տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերն ընտրվել են նախապատվության քվեակարգով: Ս.թ. դեկտեմբերի 17-ին` ժամը 14.00-ին, կգումարվեն տարածքային ընտրական հանձնաժողովների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված