27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խաչատուր Բադասյանը դիվերսիայի զոհ դարձավ

Այսօր մերօրյա հերոս՝ Խաչատուր Բադասյանի ծննդյան օրն է:
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ՝ ԽԱՉԱՏՈՒՐ ԲԱԴԱՍՅԱՆ…
«Պապ, ես քեզնից լավ եմ ծառայելու»,-զորակոչվելուց առաջ հորն ասել է դիվերսիայից զոհված Խաչատուրը…
Զարմանալի չէր, երբ ինքը մեն-մենակ ազերական հետախուզական դիվերսիոն քսան հոգանոց խմբի դեմ, որոնք իրենց ազգի նկարագիրն էին կրկնում աղվեսաբարո ու նենգ, վախկոտ ու նենգամիտ, գայլային բնազդով ոհմակի դեմ մարտնչելիս քաջության հռչակը կասեցրեց օտարի նռնակը: Օգտվելով ազերների անկայունությունից չմարվող կրակահերթով նրանց ետ շպրտեց… Խաչատուրը չերկմտեց… Նա պատրաստ էր դրան… Նա դեմ առ դեմ, երես առ երես, որպես ազնվաբարո հայ քաջարի զինվոր իր կյանքի գնով, կյանքի ճանապարհ բացեց ընկերների համար… Ահա հերոսի կյանքի դրվագներից կենդանի ու հավերժահոս օրինակներից ամենավեհը:
Զարմանալին այն է, որ մեկ զինվորի դիմաց, որը ընդամենը 19 տարեկան է… Ազերները նրան ստիպվաց զինատեսակով լռեցրին (կասեցնելով հայ քաջարի զինվորի հաղթարշավը): Խաչատուր Բադասյանը չխամրող Աստղ և հավերժի ճամփորդ դարձավ…
Փա՜ռք քեզ նահատակ… Անունը քո ոգեկոչում ու լսում ենք ամենուր… Թշնամուց ստացաց քո բազմաթիվ վերքերը անպատասխան չմաց. Պատմությունը մտակույր չէ… Պատմությունը շատ սերունդների նաև հիշեցնում է, որ այստեղով թուրքն է անցել… Քո խոսքերը մարգարեական են ,,եթե ձեզ նման զինվորներ կան քաջ արի, երբեք թուրքը անելիք չունի այստեղ և ամենուր: Այո, քո կյանքի գնով փակեցիր անօրենների մուտքը արցախաշխարհ:
ԴՈՒ ԱՆՄԱՀ ԵՍ ՈՒ ՄԵԶԱՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՄԵՋ ԻՄ ԱՆՄԱ՜Հ ՀԱՅՈՐԴԻ……..:

Արմինե Կարախանյանի ֆեյսբուքի էջից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ