27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունը Հայաստանում

Դեկտեմբերի 16-ին Հայաստան ժամանեց Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Գեորգի Մգեբրիշվիլու գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում էին վարչակազմի ղեկավար Զուրաբ Զուբադալաշվիլին, Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Դավիթ Նատրիաշվիլին, Հասարակության հետ կապերի դեպարտամենտի պետ Թեա Պերտաիան, ոստիկանության Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանային դեպարտամենտի պետ Թեյմուրազ Քալանդաձեն և այլ պաշտոնատար անձինք:

Հայաստանի ոստիկանությունում վրաց գործընկերներին դիմավորեցին հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում ցուցադրական ելույթով հանդես եկավ պատվո պահակախումբը:

Վրաստանի ՆԳ նախարարության պատվիրակությանն ընդունեց հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների ավանդական գործընկերությունը և ընդգծեց, որ երկու բարեկամ երկրների իրավապահների համատեղ աշխատանքը արդեն իսկ լուրջ արդյունքներ է արձանագրել:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գեորգի Մգեբրիշվիլին վստահություն հայտնեց, որ հայ և վրաց իրավապահների ավանդական գործակցությունը հանցավորության դեմ պայքարում կշարունակվի և ավելի կխորանա՝ ընդգրկելով արդի մարտահրավերների հակազդման նոր ոլորտներ:

Վլադիմիր Գասպարյանը հավաստեց վերջին շրջանում ամուր հիմքերի վրա դրված գործընկերությունն ամրապնդելու՝ Հայաստանի ոստիկանության ղեկավարության վճռականությունը և նշեց, որ երկու իրավապահ կառույցների համապատասխան ստորաբաժանումների ու ծառայողների ուղղակի և ամենօրյա փոխգործակցությունը դրա լավագույն ուղին է:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Ստորագրվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության միջև համագործակցության ամրապնդման մասին հռչակագիր:

Ավարտին Վլադիմիր Գասպարյանը Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլուն պարգևատրեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:

Ընդունելությունից հետո Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Վրաց իրավապահները ծաղկեպսակ դրեցին Անմար կրակի մոտ, ծանոթացան Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նյութերին, ավանդույթի համաձայն՝ եղևնի տնկեցին Հուշահամալիրի ծառուղում:

Նույն օրը Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլիին ընդունեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ