25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առգրավվել է 1132 ՀԱՏ /648.9ԿԳ / Սիգ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 12-16.12.2016թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 780.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել 4.3մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Մասնավորապես`

 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 350.0հազ.դրամի և հաշվարկվել է 4.3մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ՀՀ Տավուշի մարզի <<Հայանտառ>> ՊՈԱԿ <<Արծվաբերդի անտառտնտեսություն>> մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է 110 հատ ծառերի ապօրինի հատում և հաշվարկվել է 2198.25հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ՀՀ Սյունիքի մարզի <<Հայանտառ>> ՊՈԱԿ <<Սյունիքի անտառտնտեսություն>> մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է 85 հատ ծառերի ապօրինի հատում և հաշվարկվել է 1455.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժինը իրականացրել է վարույթ: <<Հայանտառ>> ՊՈԱԿ <<Դսեղի անտառտնտեսություն>> մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է 4 հատ ծառերի ապօրինի հատում: Կայացվել է 100.0հազ.դրամի ընդհանուր վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 66.75.հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: ՀՀ ոստիկանության ԼՄՎ Գուգարքի բաժնից ստացված նյութերի հիման վրա ապօրինի ծառահատման 1 դեպքի համար կայացվել է 100.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի  1 որոշում և հաշվարկվել է 220.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի հայտնաբերված <Խոսրովի> արգելոցի հրդեհի  գործով կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 380.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ապօրինի փայտանյութի տեղափոխման 1 դեպքի համար կայացվել է 100.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 28.8հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 1132 հատ /648.9կգ / <<սիգ>> տեսակի տիրազուրկ թարմ ձուկ որից՝

Երևանի տարածքային բաժնի կողմից կիրառված միջոցառումների արդյունքում առգրավվել է 156 հատ (71.0 կգ) <<սիգ>  տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է ՀՀ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր,  <<Զատիկ>> երեխաների աջակցության կենտրոն և Երևանի N1 տուն ինտերնատ:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 31 հատ /22.0կգ/ <<սիգ>> տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է Աբովյան քաղաքի <<Նարեկ>> ծերանոց:

Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 14 հատ /5.7կգ/ <սիգ> տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է <<Ֆ.Նանսենի անվան երեխաների և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն>> ՊՈԱԿ:

Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերվել  և առգրավվել է 10 հատ /6.0կգ/ <սիգ> տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Բերդի մանկապարտեզին:

Լոռու տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 18 հատ /13.0կգ/ <սիգ> տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է Վանաձորի մանկատուն:

Գեղարքունիքի տարածքային բաժնի, <Սևան ԱՊ> ՊՈԱԿ և ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության հետ համատեղ իրականացված ստուգայցերի արդյունքում առգրավվել է 206 հատ /121.5կգ/ <սիգ> տեսակի ձուկ և 15 հատ /5կգ/ <սիգ> տեսակի ապխտած ձուկ, ինչը հանձնվել է Սևանի <Հեքիաթ> մանկապարտեզ, <Սևանի հոգեբուժական հիվանդանոց> և <Գավառի մանկատուն> ՊՈԱԿ:

Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի աշխատակիցների  կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզում իրականացված ստուգայցերի արդյունքում առգրավվել է 500հատ /309կգ/ <սիգ> տեսակի ձուկ:

Սյունիքի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների հետ համատեղ զննության արդյունքում FIAT մակնիշի 35 CT 941  հաշվառման համարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկի սառնարանում հայտնաբերել է 197հատ /100.7կգ/ <սիգ> տեսակի ձուկ, ինչը ուղարկվել է փորձաքննության:

Ջրերի պահպանության ոլորտ

Արարատի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դրամի վարչական տուգանքի 1  որոշում:

Արտադրական և սպառման թափոնները չնախատեսված վայրում տեղադրելու համար

Արմավիրի տարածքային բաժնի շրջայցերի արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվել է 80.0հազ.դրաՄի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

        

          Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.86մլն.դրամ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ