27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ողջ փառքը` Նրան

Հայր ներիր նրանց, որովհետև չգիտեն ինչ են անում… Սա եղավ մեր Փրկչի անձնվեր քայլը մեզ նման մեղավորներիս համար:

Գողգոթա տանող ճանապարհ… մարդկանց բազմություն, բղավոցներ,  բոլորը գոչում էին` խաչը հանեք, հարվածեք … Բոլորը կարծես խավարի ազդեցության տակ լինեին. ճչում էին, հարվածում, ծիծաղում մի անմեղ մարդու վրա:

Նա խաչը ուսին արնաքամ հազիվ առաջ էր գնում, կարծես այդ խաչի վրա կրելով մի ողջ մարդկության մեղքը, ցավը … չնայած այդ հալածանքին, Նրա դեմքին խաղաղություն և ուրախություն էր տիրում. նայում էր մարդկանց և մտքում պատկերացնում էր մեր փրկությունը… այս մտքերը նոր ուժ էին տալիս Նրան ավելի առաջ գնալու, մեր մեղքերի ծանրությունը ուժեղ էր, սակայն հաղթանակը մոտ էր:

Կատարվեց այն ինչ գրված էր … խաչվեց մեր Փրկիչը… այո, խաչվեց մի անմեղ էակ, ով խոնարհության, մաքրության խորհրդանիշն էր ողջ մարդկության և վերջապես իմ ու քո փրկիչը դարձավ: Դու, ես փրկված ենք Նրա Սուրբ ու անմեղ արյամբ … 

Շողեր Շախոյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ