27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ակտիվ փոխգործակցություն` Հայաստանի և Իրանի սահմանային մաքսակետերի միջև

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի և ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանի` նոյեմբերի 17-ին ստորագրած փոխըմբռնման հուշագրի շրջանակում դեկտեմբերի 14-ին Մեղրիի մաքսակետում հանդիպում է տեղի ունեցել Մեղրիի և Նորդուզի մաքսակետերի ղեկավարների միջև: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են սահմանային մաքսակետերի համագործակցության սերտացմանն ուղղված հարցեր` արձանագրելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ընթանում են առանց խոչընդոտների: Անդրադարձ է եղել Հայաստանի և Իրանի միջև բեռնատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների տեղաշարժի դյուրացմանն ուղղված աշխատանքներին: Գործընկերները փոխանակվել են նաև սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների և դրամական միջոցների ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվությամբ: Երկկողմ քննարկումների արդյունքում որոշվել է մաքսակետերի աշխատակիցների մասնակցությամբ համատեղ հանդիպումները դարձնել պարբերական:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ի և ԻԻՀ մաքսային ծառայության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև մաքսային վարչարարության բնագավառում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է Մեղրիի և Նորդուզի սահմանային մաքսային կետերի միջև իրական ժամանակում տեղեկատվության փոխանակում կազմակերպել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ