27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«ՀՀԿ ԳՄ որևէ ներկայացուցիչ լուսանցքում չի կարող լինել»

«ՀՀԿ գործադիր մարմնի որևէ ներկայացուցիչ լուսանցքում չի կարող լինել: ՀՀԿ ԳՄ յուրաքանչյուր անդամ ՀՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչ է»,-այսօր խորհրդարանում լրագրողների  հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով մամուլի հրապարակումները, համաձայն որի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջին պահին է կարողացել նախագահ Սերժ Սարգսյանին համոզել, որպեսզի ՀՀԿ ԳՄ անդամ լինի: Ըստ տեղեկությունների՝ Հովիկ Աբրահամյանը հայտնվելու է լուսանցքում:

«Հիմա ով որտեղ կլինի, ով ինչ պաշտոնում կլինի, ինձ համար դա երկրորդական է: Հիմա ես ԱԺ փոխնախագահ եմ, վաղը կարող եմ լինել սովորական գործազուրկ, բայց դա չի նշանակում, որ ես պետք է կուսակցական ավելի ակտիվ գործունեություն չիրականացնեմ: Դա մամուլն է գրում, ես նման խնդիր չգիտեմ, մեր կուսակցությունում որևէ նման խնդիր չկա: Մի փնտրեք սև կատու մութ սենյակում»:

Է. Շարմազանովը նշեց, որ ինքը հստակ կարող է ասել՝ ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում որևէ անձի հետ կապված նման հարց չի քննարկվել. «Մենք յուրաքանչյուրս առաջարկություններ արել ենք, այնուհետև հրապարակային քննարկել ենք և եկել ենք այն եզրակացության, որ համագումարին պետք է ներկայացնենք 21 հոգանոց այս ցուցակը: Եվ համագումարը հավանության է արժանացրել այս ցուցակը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ