26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 8, 2016

Նստել թախտին, սպասել բախտին չի լինում. Շարմազանով

Ազգային ժողովում քննարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն ասաց, որ համայնքի ղեկավարից շատ բան է կախված, ինչին համաձայնեց նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Նստել թախտին, սպասել բախտին, առաջարկներին չի լինում: Համայնքի ղեկավարը պետք է լինի պրպտող, փնտրող, առաջարկներ ներկայացնի: Այստեղ ունենք պատգամավոր՝ Մնացակ […]

Դիտարկում է անցկացվել

Դեկտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել  ԼՂՀ  Ասկերանի շրջանի   ուղղությամբ՝ Քենգերլի գյուղի  հյուսիս-արևելքում։ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են   ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան /Մոլդովա/  և  Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/: Շփման […]

Դրայվով…բյուջեն հաստատվեց

Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց 2017 թվականի պետական բյուջեի լրամշակված տարբերակը: ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանն ասաց, որ սա ոչ մի քայլ առաջ չէ նախորդ բյուջեից: «Մեր քաղաքացիներին ստիպում են, որ վարկեր վերցնեն: Բոլորի եկամուտը կրճատվում է»,-ասաց նա: Պատգամավորը հայտնեց, որ իրենց խմբակցության անդամները դեմ են քվեարկելու: Խմբակցության մեկ այլ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ առաջարկեց դրայվով դեմ […]

Դուք հաճույք ինչի՞ց եք ստանում. Կարեն Կարապետյանը՝ Դավիթ Լոքյանին

Կառավարության այսօրվա նիստում  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացնում էր 2017-2036 թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին նախագիծը, որը բավական երկար էր: Գիտակցելով , որ վարչապետ Կարեն Կարապետյանը ավանդույթի համաձայն կարող է ընդհատել իրեն ՝ Լոքյանն ասաց . «Հիմա շարունակե՞մ, թե՞ չշարունակեմ, պարոն վարչապետ, որովհետեւ երկար է»: Վարչապետ […]

Միջադեպի մյուս կողմը լրագրող չի եղել, այլ խուլիգան. Ռ. Հակոբյանը ներողություն խնդրեց խորհրդարանից

Ազգային ժողովի նիստի մեկնարկին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ երեկ իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, որն ինքը որակեց տհաճ: Հիշեցնենք, որ պատգամավորը երեկ հարվածել էր լրագրող Վահե Մակարյանին: «Ցավ եմ զգում, որ այդ պատճառով որոշ լրատվական կայքեր, կազմակերպություններ ոչ դրական գնահատական են տվել խորհրդարանին: Մյուս կողմն այդ միջադեպի լրագրող չի եղել, այլ խուլիգան է […]

Վարչապետը ՊԵԿ ղեկավարին հանձնարարեց

ՀՀ կառավարության այսօրվա նիստի մեկնարկը տրվեց  վարչապետ Կարեն Կարապետյանի ավանդական դարձած հանձնարարականներով: Վարչապետը  ՊԵԿ ղեկավարին հանձնարարեց հունվար եւ դեկտեմբեր ամիսներին, ելնելով տոներին սպասվող ծանրաբեռնվածությունից, աշխատանքային օրերի ցանկում ներառել նաեւ ոչ աշխատանքայինին օրերը: Վարչպետը նշեց, որ պետք է առավելագույնս ապահովել մաքսյաին ծառայությունների անընդհատությունն ու որակը եւ նկատել, որ արտակարգ ռեժիմով աշխատելը հնարավորություն կտա  հասկանալ խնդիրներն ու […]

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից  իրականացված  օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք  ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Ա.Ա.-ն: Ձեռք բերված  նախնական տվյալների համաձայն՝ 2016թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում Ա.Ա.-ն բնակելի տան, առևտրի սրահի և հասարակական  սպասարկման օբյեկտի շինարարության ավարտական ակտեր տրամադրելու համար անձամբ կամ միջնորդների միջոցով քաղաքացիներից […]

«Ուր են նայում Ծնողական կոմիտեն ու Կույս կանանց միավորումը»

«Անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր հանրագրում գրառել է. «Հենց նոր պռադվինուտի ընկերներս ասեցին, որ Ռամը հնդկական կինոյից է ու հնդկական աստվածություն է: Բա մի բան հարցնեմ միամտաբար՝ մեր եկեղեցին ոնց է թողնում, որ այլ կրոնն ու աստվածություն այդպես փառաբանվեն հեռուստաընկերություններով: Եթե սերիալներում վկայակոչվեին Եհովայի վկանների կամ Կյանքի խոսքի […]

«Գյուղացիների մեծ մասն աթար է վառում»

Շիրակի մարզի Արևիկ համայնքի ղեկավարի  ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Վանոյանը փաստում է՝ համայնքում ճանապարհների վերանորոգման խնդիր կա: Գյուղում ջրագծեր են փոխվել. ճանապարհները հարկավոր է բարեկարգել: «Գյուղում առկա է նաև աշխատատեղերի բացակայության խնդիրը, բացի այդ՝ նույնիսկ անասնապահության համար բարենպաստ պայմաններ չկան. մեզ մոտ արոտավայրերը շատ քիչ են», – Henaran.am-ի հետ զրույցում  նշեց Գագիկ Վանոյանը: Վերջինս  ընդգծեց՝ գյուղն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի