26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 8, 2016

Բոլոր խնդիրներով հանդերձ ոստիկանությունը բարեփոխվում է. Շարմազանով

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց, թե նախ ոչ թե փոփոխություններ են ոստիկանությունում կատարվում, այլ բարեփոխումներ՝ շեշտելով, որ դեմ է ինքնանպատակ փոփոխություններին: Նա հորդորեց համեմատության մեջ նայել ոստիկանությանը՝ 10 տարի առաջ, 5 տարի առաջ և այսօր, և կերևա, որ ոստիկանությունն անհամեմատ բարեփոխվել է: […]

Հայաստանում ոստիկանների թիվը շատ չէ

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը նկատեց, որ լավ օրից չէ, որ բերվել է այս օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանից նա հարցրեց, թե հիմնախնդրի արմատների մեջ խորացել են արդյոք: Պատգամավորն ասաց, որ ՀՀ-ում ոստիկանության չափաքանակը մեծ է, և գուցե դա էլ է խնդրահարույց […]

Հայաստանի ԱԳ նախարարը Համբուրգում մասնակցեց ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը

Դեկտեմբերի 8-ին Համբուրգում` ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։ Նախարարները քննարկեցին Հավաքական անվտանգության խորհրդի 2016թ. հոկտեմբերին Երևանում կայացած նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցեր։ Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի օրակարգային հարցերի շուրջ, անդրադարձան գլոբալ […]

Դեկտեմբերի 13-ին կհրավիրվի ԱԺ արտահերթ նստաշրջան

Դեկտեմբերի 13-ին կհրավիրվի ԱԺ արտահերթ նստաշրջան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, կառավարության նիստում հայտնեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Հարությունյանի փոխանցմամբ՝ նստաշրջանի օրակարգն առկա է, սակայն լրացումներ են արվելու: Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրակարգում է լինելու նաեւ ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծը: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն առաջարկեց օրակարգում ներառել նաեւ վարկային համաձայնագիր:

Վթարի է ենթարկվել պաշտպանության նախարարին սպասարկող մեքենան. կա երկու զոհ

Ասյօր ժամը 11.52-ի սահմաններում ՃՏՊ է տեղի ունեցել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում: Lexus մակնիշի ՊՆ 0001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 231.300 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել […]

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ առաջացած մերկասառույցի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ի դրությամբ, անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Այժմ կատարվում են ճանապարհի մաքրման, աղով մշակման աշխատանքներ հնարավորին սեղմ ժամկետներում նաև բեռնատար տրանսպորտային բոլոր միջոցների  համար երթևեկությունը վերականգնելու համար: Կտրվի […]

Նոր առավելություններ ոստիկանության ակադեմիայով սովորողներին

Խորհրդարանը քննարկում է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը՝ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, նշեց, թե նախագծի ընդունումը պայմանավորված է ոստիկանության ուսումնական հասատությունում ընդունելությունը խթանելու, ոստիկանությանում թափուր հաստիքներն առավել արդյունավետ համալրելու անհրաժեշտության համար: «Ոստիկանության ծառայության մասին» օրենքի ներկայիս կարգավորումների կիրառման ընթացքում որոշակի խոչընդոտներ են առաջանում միջին և կրտսեր խմբերի […]

Մեքենան գլորվել է ձորը

Դեկտեմբերի 8-ին, ժամը 11.52-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն` բացատրություններ տալու

Անկարայում Գերմանիայի դեսպան Մարդին Էրդմանը  հրավիրվել  է Թուրքիայի արտգործնախարարություն: Թուրքական «Haberturk» թերթի կայքը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը բացատրություններ է պահանջել դեսպանից, Գերմանիայի օդանավակայաններից մեկում  Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ Այշե Նուր Բահչեքափըյին ոստիկանության ծառայողների կողմից մի քանի ժամ սպասեցնելու և նրա նկատմամբ ցուցաբերած վատ վերաբերմունքի համար: Թուրքական աղբյուրի պնդմամբ նշյալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի