26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանում ոստիկանների թիվը շատ չէ

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը նկատեց, որ լավ օրից չէ, որ բերվել է այս օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանից նա հարցրեց, թե հիմնախնդրի արմատների մեջ խորացել են արդյոք: Պատգամավորն ասաց, որ ՀՀ-ում ոստիկանության չափաքանակը մեծ է, և գուցե դա էլ է խնդրահարույց դարձնում, որ չեն ուզում սովորել ոստիականկան ուսումնաան հաստատություններում:

Փոխոստիկանապետը նշեց, թե ուսումնասիրել են արմատները և պատճառն այն է, որ օրենքով 2002-ից մինչև 11-ը եղել է այսպես ասած դրսից ընդունելություն: ակայն դրանից հետո օրենքի համաձայն տեղի է ունեցել երկաստիճան, եռաստիճան համակարգի փոփոխությունը: «Միգուցե նպատակը լավն էր, հեռահար, բայց այսօրվա վիճակով դա մեզ համար բերեց որոշակի խնդիրներ: Հիմա նոր օրինագծով մենք փաստորեն վերադառնում ենք 11-ի համակագված տարբերակին, գործելու է և եռաստիճան սկզբունքը, և հնարավորություն դրսից ընդունելություն կազմակեպել»,-ասաց նա: Ինչ վերաբերում է հեռահար նպատակներին ու զարգացումներին, ապա նա նշեց, որ կա բարեփոխումների ծրագիր ոստիկանությունում, որը շարունակական է: Փոխոստիկանապետը նաև ոստիկանների մեծ թվին անդրադաձավ և նշեց, թե փաստարկներ է բերվել, որ այդ թիվը բոլորովին էլ մեծ չէ, ուղղակի այն, ըստ նրա, շահարկվում է:«Հավաստիացնում եմ՝ այդպես չէ»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ