Սկսվել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԼՂՀ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ Նախագահին դիմավորել են ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, այլ բարձրաստիճան սպաներ: ՀՀ Նախագահի այցի առաջին օրը հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ԼՂՀ Կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկում ներկա են գտնվել նոր զորանոցի բացման արարողությանը: Նախագահ Սարգսյանը խրախուսել է […]