27 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

«ԵՏՄ-ն Հայաստանի սահմանափակման եւ վերահսկման նախագիծ է»

«ԵՏՄ-ին  Հայաստանի անդամակցությունից հետո Եվրամիության հետ Երեւանի հարաբերություններին վիճակվեց օդում կախված մնալու կարգավիճակը», – այսօր «Եվրասիական եւ եվրոպական ուղղությունների միջեւ Հայաստանի արտաքին քաղաքականությունը» թեմայով կլոր սեղանի ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց շ  Միջազգային հարաբերությունների եւ անվտանգության հարցերի ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Վերջինս շեշտեց՝  երեք տարի առաջ ԵՏՄ-ին մասնակցության անհրաժեշտությունը պայմանավորված էր անվտանգության խնդիրներով, ապա այսօր պարզ է դարձել, որ Հայաստանի իշխանություններն իրենց հաշվարկներում սխալվել են:

«Մենք փաստացի տեսնում ենք, որ բավական չէ, որ մեզ չհաջողվեց խուսափել ապրիլյան պատերազմից, դեռ ավելին՝ այսօր կանգնած ենք նոր պատերազմի սպառնալիքի առջեւ»,- նշեց Սաֆարյանը:

Բանախոսն ընդգծեց՝ չնայած Հայաստանում ընդունված չէ այդ մասին բարձրաձայն խոսել, բայց ԵՏՄ-ն Հայաստանի սահմանափակման եւ վերահսկման նախագիծ է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ