08 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Նստել թախտին, սպասել բախտին չի լինում. Շարմազանով

Ազգային ժողովում քննարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն ասաց, որ համայնքի ղեկավարից շատ բան է կախված, ինչին համաձայնեց նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Նստել թախտին, սպասել բախտին, առաջարկներին չի լինում: Համայնքի ղեկավարը պետք է լինի պրպտող, փնտրող, առաջարկներ ներկայացնի: Այստեղ ունենք պատգամավոր՝ Մնացակ Մնացականյան, ով համայնքի ղեկավար է եղել, և ես տեսել եմ՝ ինչպես  է աշխատել նա, Ֆրանսիայից ինչպիսի ներդրողներ ու գործընկերներ է բերել:

Համայնքի ղեկավարներն իրենք պետք է շահագրգռված լինեն, և իրենք պետք է ունենան աշխատելու ձիրք»,-նկատեց նա:

Է. Շարմազանովը շեշտեց, որ մենք չենք ապրում սովետական ժամանակներում, ապրում ենք շուկայակական պայմաններում, որտեղ ով փնտրում է, նա գտնում է: «Քաղաքացիներն ընտրության ժամանակ պետք է հասկանան, թե ում են ընտրում ոչ թե խնամի, քավոր, ծանոթ բարեկամ ընտրեն, այլ այն մարդուն, ով ունի այդ հնարավորությունները, որ 21 դարին համահունչ ղեկավար լինի, ով կզարգացնի համայնքը, իսկ իշխանությանն էլ համահունչ կօգնի»,-եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ