27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դրայվով…բյուջեն հաստատվեց

Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց 2017 թվականի պետական բյուջեի լրամշակված տարբերակը: ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանն ասաց, որ սա ոչ մի քայլ առաջ չէ նախորդ բյուջեից: «Մեր քաղաքացիներին ստիպում են, որ վարկեր վերցնեն: Բոլորի եկամուտը կրճատվում է»,-ասաց նա: Պատգամավորը հայտնեց, որ իրենց խմբակցության անդամները դեմ են քվեարկելու:

Խմբակցության մեկ այլ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ առաջարկեց դրայվով դեմ քվեարկել: Նա նշեց, որ ՀՀ կառավարությունը չի էլ մասնակցում իր բերած բյուջեի քաղաքականությանը: «Վերաբերմունքը ծնում է վերաբերմունք: Առաջարկում եմ դրայվով դեմ քվաերկել, քանի որ չի արտահայտում քաղաքացիների սպասումները»-ասաց նա: Նշենք որ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա չէր բյուջեի քվեարկությանը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ասաց, որ ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու բյուջեին, և փաստարկները բերվել են:

«Կառավարության բացակայությունն ապացույցն է, որ Կառավարությունը խոստովանում է՝ ի վիճակի չէ զարգացնել երկիրը»,-ասաց նա: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, թե 25 տարի նույն վիճակն է, և Կառավարության ներկայցուցիչները ստիպված են բացակայելու: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը շեշտեց, թե 25 տարվա սխալները պետք է փոխել: «Դրա համար ընդդիմադիրներին հորդորում եմ միավորվել և պայքարով փոխել: Իսկ բյուջեի հետ կապված՝ կասեի՝ ոչ մի միլիմետր առաջ չեն գնացել, ոչինչ չի փոխվել, նույն դիֆիցիտով բյուջե ենք քվեարկում»:

Արդյունքում նախագիծն ընունվեց 83 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ