27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Գյուղացիների մեծ մասն աթար է վառում»

Շիրակի մարզի Արևիկ համայնքի ղեկավարի  ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Վանոյանը փաստում է՝ համայնքում ճանապարհների վերանորոգման խնդիր կա: Գյուղում ջրագծեր են փոխվել. ճանապարհները հարկավոր է բարեկարգել:

«Գյուղում առկա է նաև աշխատատեղերի բացակայության խնդիրը, բացի այդ՝ նույնիսկ անասնապահության համար բարենպաստ պայմաններ չկան. մեզ մոտ արոտավայրերը շատ քիչ են», – Henaran.am-ի հետ զրույցում  նշեց Գագիկ Վանոյանը:
Վերջինս  ընդգծեց՝ գյուղն ապրում է իր առօրյա հոգսերով. գյուղացիների մեծ մասը դեռ ամռանը հասցրել է վառելափայտ ու աթար կուտակել՝ ձմռանը տան ջերմությունն ապահովելու համար:

«Գյուղերում, ինչպես հայտնի է, շատերը աթար են վառում: Դա գոմաղբից է ստացվում,  որով մարդիկ ջեռուցում են իրենց տունը՝ այն վառելով վառարաններում կամ նույնիսկ կենտրոնացված ջեռուցում ապահովող վարառանների մոջ: Կան տներ, որոնք ունեն կենտրոնացված ջեռուցման համակարգեր, բայց, այսպես ասած՝ կատյոլը աշխատեցնում են փայտով ու աթարով: Աթարի շնորհիվ գյուղացիների բեռը թեթևանում է. վառելափայտ ավելի քիչ են գնում: Այնպես որ, գյուղացիների մեծ մասը աթար է վառում: Մեզ մոտ տարվա գրեթե վեց ամիսը ձմեռ է լինում, ուստի համայնքի բնակիչները տարվա ընթացքում աստիճանաբար պատրաստվում են ձմռան գալուսին», – ասաց Գագիկ Վանոյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ