14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Դուք հաճույք ինչի՞ց եք ստանում. Կարեն Կարապետյանը՝ Դավիթ Լոքյանին

Կառավարության այսօրվա նիստում  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացնում էր 2017-2036 թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին նախագիծը, որը բավական երկար էր:

Գիտակցելով , որ վարչապետ Կարեն Կարապետյանը ավանդույթի համաձայն կարող է ընդհատել իրեն ՝ Լոքյանն ասաց . «Հիմա շարունակե՞մ, թե՞ չշարունակեմ, պարոն վարչապետ, որովհետեւ երկար է»:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցին հումորով մոտեցավ. «Դուք հաճույք ինչի՞ց եք ստանում, շարունակելո՞ւց, ուրեմն դա արեք»:
 Դավիթ Լոքյանը շարունակեց ներկայացնել հարցը:

Ավելի ուշ , երբ  հարց էր ներկայացնում էր  Էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը, վարչապետը նշեց. «Ժամանակը հաշվի առնելով, կողմնորոշվեք, թե ինչից եք հաճույք ստանալու»:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ