15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2016

Քոչարյանը` Վազգենին, Վազգենը` Կարեն Սերոբիչին. «Հոկտեմբերի 27»-ը եւ Գարեգին Բ-ն. Հրապարակ

Մինչ ԱՍՆ Գերագույն հոգեւոր ժողովի մեկնած Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիսավորությամբ նշում է իր գահակալության 17-րդ տարեդարձը, հետաքրքիր մանրամասներ են պարզվում 1999-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած կաթողիկոսական ընտրությունների հետ կապված։ Բանն այն է, որ իշխանությունը կաթողիկոսի աթոռին ցանկանում էր տեսնել Գարեգին Բ-ին, իսկ հոգեւոր դասը՝ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանին. լուրջ «ճակատամարտե» էր ընթանում իշխանության եւ հոգեւորականների միջեւ։ […]

Խնդրում եմ, վերականգնեք մեր 54 միլիոն դրամը. պատգամավորը՝ փոխնախարարին

Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը նշեց, որ Ազգային ժողովին հատկացվող բյուջեն 54 միլիոն դրամով քիչ է, իսկ կառավարության դեպքում բյուջեի նվազում չի եղել: «Խնդրում եմ, վերականգնեք մեր 54 միլիոն դրամը»,-ասաց նա: Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ սա ունի իր պատճառաբանությունները. «Բնական է, որ ցանկացած գերատեսչություն, […]

Որքան բյուջե է տրվում

2017 թվականի բյուջեով Նախագահի աշխատակազմին հատկացվելու է 4,5 միլիարդ դրամ, որից 3,86 միլիարդ դրամ ՝ ապարատի պահպանման համար: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պետական բուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը: Ազգային ժողովին կհատկացվի 4,662 միլիարդ դրամ, որից ,4,1 միլիարդ դրամը՝ ապարատի պահպանման ծախսերի համար: Կառավարությանը հատկացվելու է 11, 6 […]

Լուրջ կրճատումներ` ԿԲ-ում վերջնաժամկետ են տվել. Ժողովուրդ

Թերթին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ Կենտրոնական բանկում լուրջ կրճատումներ են, մի շարք աշխատակիցների վերջնաժամկետ են տվել, որ մինչեւ հունվարի 15-ը սեփական դիմումի համաձայն դուրս գան աշխատանքից։ Փորձեցինք տեղեկությունների իսկությունը ճշտել ԿԲ-ի մամլո խոսնակ Հարություն Կբեյանից։ Ի պատասխան հարցման՝ Կբեյանը տեղեկացրեց. «Ես մենակ մի բան կարող եմ ասել՝ ԿԲ-ում կրճատումներ, որպես այդպիսին, չկան։ Ուղղակի օպտիմալացման […]

Պատմական Սեբաստիայի հայկական գերեզմանատանը հոգեհանգստի կարգ է մատուցվել

Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգի Զառա շրջանում գտնվող  հայկական գերեզմանատանը երկարատև դադարից հետո հոգեհանգստի կարգ է կատարվել:  Թուրքական  «HaberTürk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ արարողությանը մասնակցելու համար Զառա է ժամանել նաև  38 հոգուց բաղկացած պոլսահայերի մի խումբ: Նրանք հարգանքի տուրք են մատուցել այդ գերեզմանոցում հանգչող իրենց նախնիներին: Հոգեհանգստի կարգը մատուցելուց հետո ելույթ ունեցած հայր Զոհրապ Ջիվանյանը նշել է, որ […]

Ամոթ է. Հայկական Ժամանակ

Վերջին շրջանում Ադրբեջանում կտրուկ՝ մոտ երկու անգամ նվազել է բանանի գինը՝ 2.5-3 մանաթից հասնելով 1.2-1.5 մանաթի։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական minval.az պարբերականը։ Դրամով հաշված՝ 850-ից նվազել Է 420 դրամ։ «Նախկինում Ադրբեջանում բանանը համարվում Էր մոնոպոլիայի սիմվոլ»,- պարզաբանել է տնտեսական փորձազետ Նաթիգ Ջաֆարլին։ «Բանանը էժանացել է մոնոպոոլիայի վերացման շնորհիվ»,– ասել է նա։ Հայաստանում նույնպես բանանը մոնոպոլիաների […]

Ինչու է Ծառուկյանը նման պայման դնում. Ժամանակ

Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել Է ԲՀԿ նախկին նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մարզական նորակառույց համալիրի բացմանը։ Այդ միջոցառմանը լրագրողներին բնականաբար չի տրվել Սարգսյանին հարցեր ուղղելու հնարավորություն, իսկ ահա Գագիկ Ծառուկյանը պատասխանել է մի քանի հարցերի, այդ թվում՝ կիկին խոսելու իր քաղաքականություն վերադարձի մասին՝ ասելով, որ պետք է խնդրեն, որպեսզի ինքը մտնի նման ծանրության տակ։ Գագիկ […]

Տհաճ իրավիճակում. Ժամանակ

Վիկտոր Դալլաքյանի կուսակցաշինակւսն աշխատանքները ֆինանսների սղության պատճառով ժամանակավորապես սառել են։ Վերջին շրջանում տարբեր մարզերում գրասենյակներ եւ տարածքներ վարձակալելու ակտիվ աշխատանքներ էին սկսվել, սակայն  այս պահին դրանք նույնպես կասեցվել են։ Թերթի տեղեկություններով` իրականում խնդիրը ոչ այնքան փողն Է, որքան Սեյրան Օհանյանի որոշումը։ Թերթին հասած տեղեկութ|ուններով` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ հանդիպումից հետո Սեյրան Օհանյանը տարակուսանքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի