01 Մարտի, Saturday, 2025
KFC

Պատմական Սեբաստիայի հայկական գերեզմանատանը հոգեհանգստի կարգ է մատուցվել

Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգի Զառա շրջանում գտնվող  հայկական գերեզմանատանը երկարատև դադարից հետո հոգեհանգստի կարգ է կատարվել:  Թուրքական  «HaberTürk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ արարողությանը մասնակցելու համար Զառա է ժամանել նաև  38 հոգուց բաղկացած պոլսահայերի մի խումբ: Նրանք հարգանքի տուրք են մատուցել այդ գերեզմանոցում հանգչող իրենց նախնիներին:

Հոգեհանգստի կարգը մատուցելուց հետո ելույթ ունեցած հայր Զոհրապ Ջիվանյանը նշել է, որ գերեզմանոցում վերջին անգամ հուղարկավորություն էր կատարվել 1958թ.: Դրանից հետո այստեղ հոգեհանգստի կարգ այլևս չի կատարվել:

Հիշեցնենք, որ Զառայի հայկական գերեզմանատունը հայտնաբերվել էր մի քանի տարի առաջ՝ Սիվաս այցելած պոլսահայ «ՀայՃար» ճարտարապետների միության ներկայացուցիչների կողմից:  Այնուհետև տեղի գործարար Ֆեթհի Արասի ֆինանսավորմամբ գերեզմանատան տարածքում վերականգնողական աշխատանքներ են կատարվել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ