26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2016

Հայաստանի և Ինդոնեզիայի արտգործնախարարները հանդիպել են

Նոյեմբերի 1-ին Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի հետ հանդիպմամբ մեկնարկեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Ինդոնեզիա: Հանդիպմանը երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման, միջազգային, տարածաշրջանային արդի խնդիրներին վերաբերող հարցեր: Զրուցակիցները կարևորեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի խթանումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, կրթական և մշակութային փոխանակումների […]

Իշխանափոխությո՞ւն. Սեֆիլյանը համաձայն է

«Հայաստանում ունենք իշխանափոխության խնդիր, քանի որ այսօրվա իշխանությունը դեմ է գնում պետությանը»,- այսօր՝ նոյեմբերի 1-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց  Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը: Ենիգոմշյանը տեղեկացնում է, որ Հիմնադիր խորհրդարանն ու Սասնա ծռերի համակիրները ներկայացնում են ճանապարհային քարտեզ, որը պետք է տանի բարձացված խնդիրների  լուծումներին. «Ծրագիրը այժմ դրված է քննարկման, բոլոր քաղաքացիները կարող են իրենց […]

Պատասխանատվությունը չի լինելու միայն Կառավարության ուսերին (վիդեո)

«Բյուջեի գումարը երբեք, որևէ կառավարության օրոք, որևէ պետությունում բավարար չէ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Միևնույն ժամանակ,նա նշեց, որ այս պահին հնարավորություններն այդքան են: «էական կրճատումներ եղել են: Բնականաբար, այն արդունավետությունը, որ կարող էր լինել ենթադրենք, եթե գումարները երապատկվեին չի լինի, սակայն եղած ծրագերն արդյունավետ իրականացնել, իհարկե, հնարավոր է»,- ասաց […]

ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների

Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 840 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (ՌՊԳ-7 /3 արկ/): Հակառակորդի […]

«Գազպրոմ Արմենիան» դիմելու է ՀԾԿՀ՝ գազի սակագները վերանայելու խնդրանքով

«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով։ Գործող սակագները՝ 1) ամսական մինչեւ 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը` 146700 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, 2) ամսական 10,0 հազար խորանարդ մետր […]

Որքան գումար կհատկացվի խորհրդարանական ընտրությունների կայացմանը

2017 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների համար 2.5 մլրդ դրամ  կհատկացվի: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2017թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ քննարկման  ժամանակ ասաց Ֆինանսների առաջին փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը: Երևանի Ավագանու խորհրդի անդամների ընտրությունների համար 591.5 մլն դրամ է հատկացվելու, իսկ մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար՝ 183.6 մլն:

Սերժ Սարգսյանը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:

Վարչապետը չի կարող ԱԺ-ին հանձնարարական տալ. ով է ընտրում պատգամավորների օգնականներին

«Ես ենթադրում եմ՝ էական կառուցվածքային փոփոխություններ կլինեն ԱԺ աշխատակազմում, այդ թվում և որոշակիորեն կրճատումներ կլինեն: Պետք է հստակ լինի, թե ով ինչ է անում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Նա հայտնեց, որ դեռևս 2014 թվականից շուրջ քառասուն աշխատակից է կրճատվել, իսկ մինչև տարեվերջ մի շարք պայմանագրեր, որոնք վաղուց էին կնքված, […]

Ինչպես է խնայելու կառավարությունը

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը խորհրդարանում 2017 թվականի բյուջեի քննարկման ժամանակ նշեց, որ կառավարության սկզբունքը հետևյալն է՝ կրճատել բոլոր հնարավոր լրացուցիչ ծախսերը։ Վերջինս նշեց, որ կառավարության աշխատակազմը հրաժարվել է կառավարության 3-րդ և 2-րդ շենքերի սպասարկումից, ինչպես նաև կրճատվել է 24 մեքենա։ Դ. Հարությունյան ընդգծեց, որ ինչպես ցանկացած բյուջեն այս բյուջեն ևս բավարար չէ, բայց պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի