30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչպես է խնայելու կառավարությունը

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը խորհրդարանում 2017 թվականի բյուջեի քննարկման ժամանակ նշեց, որ կառավարության սկզբունքը հետևյալն է՝ կրճատել բոլոր հնարավոր լրացուցիչ ծախսերը։ Վերջինս նշեց, որ կառավարության աշխատակազմը հրաժարվել է կառավարության 3-րդ և 2-րդ շենքերի սպասարկումից, ինչպես նաև կրճատվել է 24 մեքենա։ Դ. Հարությունյան ընդգծեց, որ ինչպես ցանկացած բյուջեն այս բյուջեն ևս բավարար չէ, բայց պետք է տեղավորվել դրա սահմաններում։
Կառավարության աշխատակազմի համար ծախսերը 2017-ին կկազմեն 11․6 մլրդ դրամ: Աշխատավարձի ֆոնդը կկազմի 1 մլրդ դրամ, գործուղման համար ծախսերը ՝ 48 մլն , ներկայացուցչական ծախսերը՝ 103․5 մլն դրամ։ Պետական ու մունիցիպալ ոչ առեւտրային կազմակերպություններին հատկացվող օգնությունը կկազմի 392 մլն դրամ։ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնին որպես աջակցություն կհատկացվի 91․4 մլն դրամ։
Դավիթ Հարությունյանն անդրադարձավ այն հիմնական երեք ուղղություններին, որոնց զարգացման ուղղությամբ կառավարությունը միջոցներ է ձեռնարկելու։ Մասնավորապես նա նշեց, որ վերանայվելու են այն ծրագրերին տրամադրվող ծախսերը, որոնք ֆինանսավորում է կառավարությունը։ Դավիթ Հարությունյանը կարևորեց էլեկտրանային կառավարման համակարգի հետագա զարգացումը, որի համար կառավարությունն ունի բավականին լուրջ հաջողություններ։ «Կարևոր է նաև երկրի պաշտպանվածության ապահովումը։ Բնականաբար, այստեղ ունենք անելիքներ։ Երրորդ ուղղությունը՝ գնումների հետ կապված գումարների ծախսման արդյունավետությունն է»,-ասաց նա։
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ