26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2016

26 ամյա Հովսեփը հետախուզվում էր

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Հովսեփ Ս.-ն։ Նա սեպտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով (Յուրացնելը կամ վատնելը՝ խոշոր չափերով):

Քարաթափում՝ Գնդևազ – Ջերմուկ ճանապարհին

Քարաթափման հետևանքով Գնդևազ – Ջերմուկ ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին` ժամը 09:00-ի սահմաններում, Երևան – Մեղրի միջպետական նշանակության ավտոճանապարհի Գնդևազ – Ջերմուկ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում՝ 10 խմ ծավալով: Ժայռաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել են միակողմանի: Այս պահին նշված ճանապարհահատվածը սպասարկող […]

Փորձառու Քլինթոն vs բինզեսմեն Թրամպ. Մարտահրավերներ, որոնց առջև կանգնելու է ԱՄՆ հաջորդ նախագահը

ԱՄՆ-ում նոյեմբերի 8-ին տեղի են ունենալու նախագահական ընտրություններ ու աշխարհը հետևում է, թե ով է լինելու ԱՄՆ հաջորդ նախագահը:  Մի շարք հարցումներ ցույց են տալիս, որ հաղթելու է ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը: ԱՄՆ ներկայիս նախագահն արդեն իսկ քվեարկել է Հիլարի Քլինթոնի օգտին: Օբաման հայտարարել է, որ Քլինթոնը երբևէ առաջադրված լավագույն թեկնածուն է նախագահի պաշտոնի […]

Հանգուցալուծումը տեսնում ենք միայն խաղաղ ճանապարհով. Բելգիայի Սենատի նախագահ

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ Բելգիայի Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյի և ԱԺ նախագահ Գալուստ Սահակայնի հանդիպումը, որից հետո ԱԺ նախագահն ու Բելգիայի Սենատի նախագահը լրագրողների համար հանդես եկան համատեղ հայտարարությամբ։ Գալուստ Սահակյանը հատկապես կարևորեց երկու երկրների խորհրդարանների համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերը։ «Հանդիպման ժամանակ մենք անդրադարձել ենք ԼՂ հակամարտության գործընթացին և փաստել, որ ՀՀ-ն հարցի լուծումը […]

Սահմանադրական դատարանը կրկին դժգոհ է

Սահմանադրական դատարանը կրկին դժգոհ է իրեն հատկցվող բյուջեից: Աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանն այսօր խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ դժգոհեց, որ հաջորդ տարվա պետական բյուջեով ՍԴ բյուջեն կրճատվել է 33 միլիոն դրամով: Առուշան Հակոբյանի խոսքով՝ պետական բյուջեի նախագծով զրոյացվել են ՍԴ ընթացիկ ծախսերը, ինչն անտրամաբանական է: «Դուք բոլորդ ծանոթ եք շենքի վիճակին, 90-ականների շենք է, 22 տարի […]

Մոտ 31 դատախազ աշխատանքից ազատման դիմում է գրել

ՀՀ Գլխավոր դատախազությանը 2017 թվականի պետական բյուջեով հատկացվելու է 4 մլրդ դրամ, որից 89 տոկոսը ծախսվելու է աշխատավարձերի վրա: Այս մասին այսօր խորհրդարանում բյուջեի քննարկմանն ասաց Գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Համայակ Նավասարդյանը: Նա նշեց, որ հիմնական խնդիրը պայմանավորված է կենսաթոշակների հետ, 30-31 դատախազ եկող տարվա հունվարի մեկից արդեն ներկայացնելու է վերջնահաշվարկի դիմում՝ աշխատանքից ազատվելու ու թոշակի անցնելու […]

«Մեծ թվով քրեական գործեր են քննվել, որոնցում պաշտոնատար անձինք են ներգրաված»

Հատուկ քննչական ծառայությունը Բաղրամյան 26-ից կախվածության մեջ չէ. այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը պատասխանելով հարցին, թե իրավապահ մարմինները կառավարվում են մեկ կետից: Դիտարկմանը, թե ՀՔԾ-ում հարուցվում են քրեական գործեր այս կամ այն պաշտոնյայի նկատմամբ, սակայն խոշոր «ձկներին» այդպես էլ բռնել կառույցին չի հաջողվում, նա արձագանքեց. «Ձեր դիտարկմանը համաձայն […]

«Արդեն բանը բանից անցել է»

ՀՀ վաստակավոր արտիստներ Տիգրան Ներսիսյանի և Նելլի Խերանյանի դուստրը` Անի Ներսիսյանը, բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին` նշելով, որ դիմում է գրել և  հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից, որտեղ դասախոսում էր: Ստորև ներկայացնում ենք Անի Ներսիսյանի բաց նամակը: «Հարգելի՛ պարոն Կարապետյան և պարոն Մկրտչյան,  հարցը, […]

Տվեք ինձ իմ երեխային. կանայք գրավել են ԴԱՀԿ-ի շենքը

ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության շենքի մոտ  այսօր առավոտից ընթանում է  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի  կազմակերպած ակցիան: Ակցիայի նպատակն է բարձրաձայնել և հանրայնացնել երեխաների խնամքի հետ կապված դատական վճիռների կատարման հարցերը, որոնք ԴԱՀԿ ծառայության թերի աշխատանքի պատճառով ի կատար չեն ածվում: Հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքի  էջից տեղեկանում ենք, որ կանայք «գրավել» են ԴԱՀԿ շենքը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի