27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետը չի կարող ԱԺ-ին հանձնարարական տալ. ով է ընտրում պատգամավորների օգնականներին

«Ես ենթադրում եմ՝ էական կառուցվածքային փոփոխություններ կլինեն ԱԺ աշխատակազմում, այդ թվում և որոշակիորեն կրճատումներ կլինեն: Պետք է հստակ լինի, թե ով ինչ է անում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Նա հայտնեց, որ դեռևս 2014 թվականից շուրջ քառասուն աշխատակից է կրճատվել, իսկ մինչև տարեվերջ մի շարք պայմանագրեր, որոնք վաղուց էին կնքված, չեն երկարաձգվի:

Հարցին, թե օրերս վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ պետք է բացառել մայր- աղջիկ նույն տեղում աշխատելը, քանի որ հաճախ դրանք շահերի բախում են ենթադրում, իսկ գաղտնի չէ, որ ԱԺ-ում օգնականներից շատերը հենց պատգամավորների երեխաներն են, այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր են կատարվելու, նա պատասխանեց. «Պատգամավորների օգնականներին աշխատանքի է ընդունում ֆորմալ առումով աշխատակազմի ղեկավարը, բայց նրանց ընտրությունը վերապահված է հենց պատգամավորներին, և աշխատակազմի ղեկավարն ունի զրո լիազորություն, թե պատգամավորի օգնականն ով պետք է լինի»:

Թովմասյանը նաև ասաց, որ չգիտի թե որ պատգամավորի երեխան է աշխատում որպես օգնական, բայց գիտի, որ վարչապետի հանձնարարականը վերաբերում է դպրոցներին: «Վարչապետի հանձնարարականը վերաբերում էր ուսուցիչներին, վարչապետը չի կարող ԱԺ-ին հանձնարարական տալ»,- ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարը:

Ինչ վերաբերում է նրան, որ արցին, թ Ազգային ժողովոը, կարծես թե որոշել է խնայողություններ անել լրագրողների հաշվին, և այն տարածքները, որտեղ աշխատում են լրագրողները, չեն ջեռուցվում, Թովմասյանն ասաց, որ շենքն ամբողջությամբ ջեռուցվում է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ