25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչու է Ծառուկյանը նման պայման դնում. Ժամանակ

Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել Է ԲՀԿ նախկին նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մարզական նորակառույց համալիրի բացմանը։ Այդ միջոցառմանը լրագրողներին բնականաբար չի տրվել Սարգսյանին հարցեր ուղղելու հնարավորություն, իսկ ահա Գագիկ Ծառուկյանը պատասխանել է մի քանի հարցերի, այդ թվում՝ կիկին խոսելու իր քաղաքականություն վերադարձի մասին՝ ասելով, որ պետք է խնդրեն, որպեսզի ինքը մտնի նման ծանրության տակ։

Գագիկ Ծառուկյանը քիչ է համարում այն միջոցառումը, որ ԲՀԿ-ն կազմակերպել էր նրա տան դիմաց։ ԲՀԿ նախկին նախագահի պատասխանում սակայն ուշագրավ երանգներ կարելի է նկատել։ Ծառուկյանը խոսում է ծանրության տակ մտնելու մասին, թեեւ նրա պարագայում կարծեք թե քաղաքականությունն այնքան էլ ծանրություն չէ։ Անկախ նրա հանդեպ այս կամ այն հանրային շերտի վերաբերմունքից, անկախ նրա ընդհանրապես քաղաքական որակներից, հստակ է մի բան, որ Ծառուկյանը ունի մեծ ժողովրդականություն եւ այս պայմաններում ասել, որ մտնելով քաղաքականություն նա ծանրության տակ Է մտնում, երեւի թե այնքան էլ իրականություն չի լինի։

Սակայն, մյուս կողմից, Գագիկ Ծառուկյանը իր քաղաքականության մեջ եղած տարիներին ըստ էության ապահովել է ՀՀԿ-ի թիկունքը, այսինքն՝ նա իսկապես ծանր գործ է արել՝ իր վրա վերցնելով հասարակությունից ՀՀԿ-ի, այսպես ասած, անվտանգությունը։ Ահա այս տեսանկյունից քաղաքականությունը Ծառուկյանի համար իրապես ծանրություն է, քանի որ իսկապես շատ բարդ է հասարակությունից պաշտպանել մի ուժ, որը պարզապես կողոպտում է այդ հասարակությանը։

Իսկ Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն վերադառնալու դեպքում այլընտրանք չունի նա կամ պետք է կրկին կատարի այդ գործը՝ կամա թե ակամա, կամ էլ կրկին պետք է իրավիճակը հասնի արյունահեղության, ինչին նա հայտարարում է., որ դեմ է։ Եվ քանի որ նա դեմ է, արյունահեղությանը, ապա մի անգամ դրանից խուսափելու համար հեռանալով քաղաքականությունից, հազիվ թե երկրորդ անգամ վերադառնա դրա համար։

Եվ ուրեմն, պետք Է եզրակացնել, որ եթե նա վերադառնա, ապա իշխանության եւ հասարակության միջեւ կանգնելու եւ այդպիսով իշխանության պաշտպանիչ շերտ դառնալու համար, ինչպես եղել է նախկին եիկու համապետական ընտրություններում։ Ահա այս համատեքստում է երեւի թե, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն վերադարձի պայման է դնում խնդրելը։

Նա անկասկած նկատի չունի ազգովի խնդրելը կամ հասարակության խնդրանքը։ Գագիկ Ծառուկյանն ըստ ամենայնի ակնարկում է, որ ՀՀԿ-ն պետք է խնդրի, որպեսզի ինքը վերադառնա քաղաքականություն եւ իր վրա վերցնի այն հասարակական դժգոհությունը լիցայթափելու գործը, որը իր կողոպուտի հետեւանքով առաջացրել է ՀՀԿ-ն։ Իսկ դրա կարիքը ՀՀԿ-ն շատ ունի, այլապես Հանրապետականը հայտնվել է հասարակության հանդեպ լիակատար սնանկության վիճակում։ Իհարկե, պարզ չէ՝ Ծառուկյանին բավական կլինի միայն ՀՀԿ-ի խնդրանքը, թե նա ունի պայմաններ, որ կդնի ՀՀԿ առաջ այդ խնդրանքից հետո։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ