10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ամոթ է. Հայկական Ժամանակ

Վերջին շրջանում Ադրբեջանում կտրուկ՝ մոտ երկու անգամ նվազել է բանանի գինը՝ 2.5-3 մանաթից
հասնելով 1.2-1.5 մանաթի։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական minval.az պարբերականը։ Դրամով հաշված՝ 850-ից նվազել Է 420 դրամ։

«Նախկինում Ադրբեջանում բանանը համարվում Էր մոնոպոլիայի սիմվոլ»,- պարզաբանել է տնտեսական փորձազետ Նաթիգ Ջաֆարլին։ «Բանանը էժանացել է մոնոպոոլիայի վերացման շնորհիվ»,– ասել է նա։

Հայաստանում նույնպես բանանը մոնոպոլիաների սիմվոլ է։ Տարիներ շարունակ այս մասին բւսրձրաձայնվում է, սակայն տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ճոխ ճառեր ասող մեր բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են պաշտպանել բանանի ներկրման մոնոպոլիստին` «Քեթրինին»։

Ադրբեջանի օրինակից գործող կառավարությունը թերեւս պետք է ամաչի։ Մոնոպոլիաներ
են ջարդվում նույնիսկ Ադրբեջանում, որտեղ ժողովրդավարության նշույլներ անգամ չկան, իսկ մեզանում նման հույսեր դեո չկան։ Մեզ մոտ դեռ քննարկում են՝ մոնոպոլիւսն լա՞վ բան է, թե վատ, արդյոք արժե՞ մոնոպոլիաներ վերացնել եւ այլն։ Իսկ սա ցույց է տալիս, որ մոնոպոլիան իշխանությանը ամենահոգեհարազատ տնտեսական համակարգն է, նրա բնույթն ու էությունը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ