20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 18, 2016

Քսենիա Սոբչակն առաջին անգամ մայր է դարձել

Ռուս հայտնի հայտնի հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը առաջին անգամ մայրիկ է դարձել։ Նախօրեին Սոբչակը որդի է լույս աշխարհ բերել։ Այդ մասին նա տեղեկացրել է Ինստագրամի իր էջում։ Նա գրել է, որ հիմա հիանալի տղայի մայրիկ է, եւ որ «սա նրա կյանքի ամենաերջանիկ օրն է»։ Սոբչակի ու նրա ամուսնու՝ պրոդյուսեր Մաքսիմ Վիտորգանի որդին ծնվել է մերձմոսկովյան էլիտար […]

Տավուշում պայմանագրային զինծառայողի դիակ է հայտնաբերվել

Տավուշի մարզում պայմանագրային զինծառայող է մահացել: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն: Ըստ ՔԿ հաղորդագրության՝ նոյեմբերի 17-ին` ժամը 21:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հսկիչ-անցագրային կետի շինությունում հայտնաբերվել է 2016 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 18-ը գումարտակի արագ արձագանքման խմբում ծառայության ընդգրկված նույն գումարտակի գնդացրորդ, պայմանագրային զինծառայող Իվան Դավիթի Հայրապետյանի դիակը` բերանի աջ […]

Շնորհակալություն է հայտնում Տարոն Մարգարյանին

Սահմանամերձ Բերդ քաղաքի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը շնորհակալական խոսք է ուղղել Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանին. Սիրով փոխանցում եմ Ձեզ Բերդ քաղաքի բնակիչների խորին շնորհակալությունը Ձեր աջակցության համար: Հարգելի պարոն Մարգարյան, Բերդի բնակիչները զգացված են Ձեր մշտական հոգատար վերաբերմունքի համար: Մեր պատասխանատվությունն է մեր հայրենի փողոցները մաքուր և բարեկարգ դարձնելը: Դուք այդ գործը հրաշալի կատարում եք […]

Պերմյակովը հրաժարվել է

Այսօր՝ նոյեմբերի 18-ին վերաքննիչ դատարանում հրավիրված դատական նիստի ժամանակ Վալերի Պերմյակովի փաստաբան Էդուրադ Աղաջանյանը հայտարարել է, որ Պերմյակովը հրաժարվում է վերաքննիչ բողոքից: Փաստաբանի փոխանցմամբ՝ նոյեմբերի 16-ին ինքն այցելել է Պերմյակովին, որը հաստատել է, որ համաձայն է դատարանի որոշման հետ և հետ է կանչում բողոքը: «Պերմյակովը հայտնեց, որ չի ուզում մասնակցել դատական նիստին՝ անկախ դրա ընթանալու […]

Ավտովթար Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին. տուժածներից մեկի վիճակը ծանր է

Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 18-ին, ժամը 00.49-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-6 ավտոճանապարհի Եղվարդ-Աշտարակ հատվածի 9-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 35 TA 579 (վարորդ՝ 1993 թ. ծնված Խ. Պ.) և «ՎԱԶ-2109» մակնիշի 35 […]

Մեր շուրջը փոթորիկ է, բայց պատերազմի վտանգ այս պահին չկա

«Ամեն անգամ մենք որ ասում ենք տարածքային ամբողջականություն, պիտի հավելենք նաև, թե ինչպես է առաջացել այդ ամբողջականությունը: Այսինքն այս տեսակետից տառացիորեն անհասկանալի է, որ հայերով կոմպակտ բնակեցված տարածքների խնդիրը չի բարձրացվում: Հենց Շահումյանի մասին երբեք չենք խոսում: Որևէ անգամ չենք ասում, որ Ադրբեջանը ուզում է տարածքներ ստանալ, որոնք «կորցրել է»»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց […]

Կարեն Կարապետյանն իր աշխատավարձը կփոխանցի հատուցման հիմնադրամին

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանն այսուհետ իր ողջ աշխատավարձը՝ ամսական շուրջ 484.000 դրամ, մշտապես կփոխանցի մարտական գործողությունների հետեւանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հիմնադրամին, որը ստեղծվելու է օրերս ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա: Հիմնադրամին միանվագ կփոխանցվի նաև Կ.Կարապետյանի՝ նախորդ մի քանի ամիսներին չստացված և կուտակված շուրջ 3 միլիոն դրամ աշխատավարձը: […]

«Պետական ապարատն ուռճացված է»

ԱԺ-ում այսօր 2017թ. պետական բյուջեի քննարկման ընթացքում  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մինչ ելույթը սկսելն ասաց. «Մեր վիճակն իսկապես ծանր է, ու խիստ համարձակություն է պետք ողիղ աչքերով նայել իրականությանը, այլ կերպ ստանդարտ լուծումները չեն օգնի մեզ»: Նա նշեց, որ իր ելույթի համար վերցրել է միայն մեկ ոլորտ՝ շատ ուռճացված պետական ապարատը. «Մինչեւ 1998թ. եղել է շատ […]

Մեկ ամսում պետք է հավաքել ամեն բան, ինչ որ ձեռքի տակ կա. Կարեն Կարապետյան

Կառավարության նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ ՀՀ  վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց պետական մարմիններին ներկայացնել բոլոր առկա ներդրումային ծրագրերը եւ եռամսյակը մեկ հաշվետվություն տալ դրանց առաջընթացի մասին։ Գործընթացի վերահսկողությունը հանձնարարել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը։ Վարչապետը նկատեց, որ նախարարությունում ստեղծվել է ներդրումային ծրագրերի ներկայացման պլատֆորմ, իսկ կայքում կա ծրագիրը ներկայացնելու ձեւաչափը։ Վարչապետը մարզպետներին եւ պետական մարմինների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի