30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Կարեն Կարապետյանն իր աշխատավարձը կփոխանցի հատուցման հիմնադրամին

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանն այսուհետ իր ողջ աշխատավարձը՝ ամսական շուրջ 484.000 դրամ, մշտապես կփոխանցի մարտական գործողությունների հետեւանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հիմնադրամին, որը ստեղծվելու է օրերս ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա: Հիմնադրամին միանվագ կփոխանցվի նաև Կ.Կարապետյանի՝ նախորդ մի քանի ամիսներին չստացված և կուտակված շուրջ 3 միլիոն դրամ աշխատավարձը:

Ինչպես մեր բոլոր հայրենակիցների, այնպես էլ Կարեն Կարապետյանի ցանկությունն է, որ կարճ ժամանակ անց նշյալ հիմնադրամի անհրաժեշտությունը չլինի, սակայն քանի դեռ մեր ապրում ենք մեզ պարտադրված պատերազմական վիճակում, հայրենիքի սահմանների պաշտպանության համար կյանքն ու առողջությունը վտանգած զինծառայողների ընտանիքների հոգածությունը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու պարտքը: Այնպես որ, բացի աշխատավարձի՝ Հիմնադրամին փոխանցումից , ինչպես անցած տարիներին, այսուհետ ևս, անհրաժեշտության պարագայում, ըստ հնարավորությունների, կլինեն նաև այլ աջակցություններ:

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակ

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ