26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 18, 2016

ԲՀԿ-ն չի մասնակցի բյուջեի քվեարկությանը

ՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ  անդրադարձավ ՊՆ օգնության ֆոնդին՝ նշելով՝  չնայած քննադատություններին, ՀՀ-ում և ոչ միայն` ՀՀ-ում, այլ նաև Արցախում ու Սփյուռքում չկա որևէ հայ, ով կարծի, որ հաշմանդամություն ունեցող մեր զինծառայողներին, նախկին զինծառայողներին, զոհվածների ընտանիքներին համապատասխան ուշադրությունը և վերաբերմունքը պետք չէ: Պատգամավորն անդրադարձավ նաև բյուջեի նախագծին: Նրան զարմացրել էր կառավարության ներկայացուցչի […]

«Պարտադրանքը մարդուն բերում է դեպի հակադրություն»

ԱԺ ՀԱԿ  խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում  նշեց՝  ապրիլյան դեպքերից տուժածներին օգնություն ցույց տալու նպատակով հավաքագրվել են դրամական միջոցներ, և մեր հասարակությունը մշտապես պատրաստակամ է եղել հայրենիքը պաշտպանող զինծառայողներին օգնել և զինվորի նկատմամբ հարգանք ունի: «Մեր ասածն այն է, որ եթե կառավարությունը գնա կամավորության սկզբունքով, շատ ավելի արդյունավետ կլինի, որովհետև պարտադիրը մարդուն բերում է […]

Հանդիպում ՊՆ-ում

Նոյեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ նորահայտ մարտահրավերների հարցերով փոխտեղակալ Ջեյմի Շեային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքն ու հեռանկարները։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած միջազգային առաքելություններին: Կողմերն արդյունավետ են գնահատել պաշտպանական  բարեփոխումների, պաշտպանական կրթության և վարժանքների, բարեվարքության և այլ բնագավառներում […]

Ամերիկահայ բարերարները շարունակում են օգնության ձեռք մեկնել գյումրեցի անօթևաններին

Ձմռան նախաշեմին, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները գրեթե ամբողջ օրը անցկացնում են տնակայինավաններում: «Ձմռան վառելափայտ դոմիկներում բնակվող 1000 ընտանիքներին. 2016-2017 թթ.»http://shirakcentre.am/hy/program/2016/16/, ամենամյա բարեգործական ծրագրի շրջանակներում Գյումրիինառանձնահատուկ ցրտաշունչ ձմռանը, վաղուց բնակվելու համար ոչ պիտանի դարձած, խարխուլ վագոն-տնակներումպատսպարված ընտանիքներին վառելափայտ է բաժանվում: Տնակային ավաններում բնակվող ընտանիքների համար միիսկական փրկօղակ դարձած բարեգործական ամենամյա այս ձեռնարկին, օրերս զգալի աջակցություն ցուցաբերեցին և100 […]

Ուժը կորցրած է ճանաչվել իրավաբանական անձանց տրամադրված 4 լիցենզիայի ներդիր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվեցին անհատ ձեռնարկատերերի, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ տրամադրելու, մի շարք լիցենզիաների ներդիրներ ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև փոստային կապի գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ տրամադրելու համար ներկայացված հայտերը: Մարդատար-տաքսի […]

Պաշտպանության նախարարությունն ապակուսակցական պիտի լինի

Գերագույն խորհրդի պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը Henaran.am_ի հետ զրույցում, խոսելով ՀՀ պաշտպանության ժամանակ վիրավորված կամ զոհված զինվորների ընտանիքների աջակցության համար յուրաքանչյուր ֆիզիկական անձից  1000-ական դրամների գանձվող նախագծից, նկատեց, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախարար դառնալուց հետո 2 ինքնավնասարարություն եղավ բանակում` նախ այդ նախագիծը, ապա նախարարի` ՀՀԿ-ական դառնալու որոշումը: «1000 դրամ, 100 հազար կարելի է […]

«Պատժամիջոցները հստակ նշված են»

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը  լիահույս է՝ մեր երկրում ապօրինի հարստացման քրեականացումն արդյունավետ մեխանիզմ կդառնա: Այսօր վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց՝  եթե պետական պաշտոնյայի կողմից հայտարարագրված գույքի ավելացումը չունի տրամաբանական բացատրություն, ապա պաշտոնյան պետք է ենթարկվի որոշակի պատժամիջոցների: «Պատժամիջոցները հստակ նշված են, քանի որ մարմինները պարտավոր են իրականացնել հակակոռուպցիոն ռազմավարություն։ Սա գործուն մեխանիզմ է և այլ երկրներում […]

Նախարարությունն անդրադարձել է «Աշտարակ կաթ»-ի պարտքերին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր ընդունել է կաթնամթերք արտադրող ընկերություններիներկայացուցիչներին` «Աշտարակ կաթ» ընկերության գործունեության դադարեցման պատճառով առաջացած խնդիրները քննարկելու նպատակով: «Ինչպես տեղյակ եք, «Աշտարակ կաթ» ընկերությունը, որը կաթնամթերքի շուկայում ունի մեծ մասնաբաժին, այսօր հայտնվել է ծանր ֆինանսական վիճակում, ունի գյուղացիական տնտեսություններին կուտակած պարտքեր: Այսօր հարկավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի մթերումների գործընթացը չընդհատվի, և […]

«Մենք Աստծո միջնորդներն ենք»

ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադարձավ 1000 դրամ պարտադիր վճարի օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հայտարարությանը, ով նշել էր՝  դեռևս 1991 թվականին է եղել «1 գրամ ոսկի օպերացիան», որը կամավոր է եղել և որի հասույթը ևս փոխանցվել է բանակին ու ինքն էլ հոժարակամ տարել է ու իր կնոջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի