26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 18, 2016

Կարեն Կարապետյանը փոփոխում է լիցենզիաների ստացման կարգը

Կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ հարկավոր է պետական լիզենցիաները տրամադրել էլեկտրոնային եղանակով: Վարչապետը  կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց 3-շաբաթյա ժամկետում օրենսդրական փոփոխությունների նախագիծ ներկայացնել, որով իրավաբանական անձանց լիցենզիաները պետք է տրամադրվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Բացառություն կկազմեն պաշտպանության նախարարությունից եւ միջուկային անվտանգության հարցերի պետական հանձնաժողովից ստացվող մի շարք լիցենզիաները՝ […]

Հակաբիոտիկների իրազեկման համաշխարհային օրն է

Ամբողջ աշխարհում հանրային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր  է  հակաբիոտիկների նկատմամբ կայունության զարգացումը: 1928 թվականին Ֆլեմինգի կողմից  պենիցիլինի հայտնագործումը փրկեց միլիոնավոր կյանքեր: Սակայն մեր օրերում շատ հակաբիոտիկներ դարձել են անարդյունավետ, որի հիմնական պատճառը դրանց անհիմն ու ոչ նպատային օգտագործումն է` ինչպես բնակչության շրջանում, այնպես էլ բժշկական կազմակերպություններում: Հակաբիոտիկների նկատմամբ կայունության զարգացմանը նպաստող կարևոր  գործոն է նաև […]

Լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 18-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի` 10:00-14:00 Վարդանանց փ. 5Ա շենքը եւ հարակից հանրային բաժանորդները, 10:00-17:00 Բաղրամյան պող. 79, 79Ա, 85 շենքերը եւ 77/5 սեփական տները, Բաղրամյան պող. 3-րդ նրբ. 1/1-11Ա սեփական տները,Երզնկյան փ. 46-85 սեփական […]

«Բրա՛վո»

ԱԺ-ում 2017թ. պետական բյուջեի քննարկման ընթացքում  արտահերթ ելույթով հանդես եկավ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Վերջինս իր խոսքում նշեց՝  այսօր սուբսիդավորումը պետք է դարձնել թիրախային, իսկ տենդերները՝ թափանցիկ: Նա մի քանի ուղենշային կետեր նշեց, որոնց ուղղությամբ հստակ աշխատանքներ պետք է իրականացնել. «Պետք է ունենանք հաստիքով հաստատված անասնաբույժներ, որոնց պետք է շահագրգռվածություն անել, որ վերադառնան իրենց համայնք […]

Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը /ուղիղ/

ԱԺ-ում այսօր արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում «ՀՀ 2017թ-ի  պետական բյուջե» նախագծի քննարկման շարունակությունն է։ Մինչ այդ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը կդրվի քվեարկության: 131 պատգամավորներից գրանցվել էր 98 պատգամավոր: Հաստատվեց արտահերթ նիստի օրակարգը, ըստ որի՝ կգումարվի 4 նիստ, յուրաքանչյուր նիստի ընդմիջման տևողությունը կլինի 30 րոպե:

ՍԵյրան Օհանյանը հրաժարվեց. Հրապարակ

Վիկտոր Դալլաքյանի կուսակցական բեմելը եւ համագումարը, որ պետք է տեղի ունենար նոյեմբերի վերջին, հետաձգվել է: Հիմա ասում են, որ համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 20- ին: Սակայն այս ամսաթիվը նույնպես վերապահումով է ասվում, որովհետեւ շատերը կարծում են, որ այն հնարավոր է ընդհանրապես տեղի չունենա: «ՍԵյրան Օհանյանը լրիվ զադնի է դրել, դեռ օրորոցում գտնվող կուսակցությունն առաջին հզոր […]

Արցախում ուզում են միանալ Հայաստանին. սոցհարցման արդյունքները

Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում աճել է անկախության կողմնակիցների, ինչպես նաև Հայաստանի Հանարպետության կազմին միանալ ցանկացողների թիվը՝ նախորդ՝ 2015թ. տվյալներով 91.7%-ից աճելով մինչև 95.1% 2016-ի համար: Նշենք նաև, որ բնակչության շրջանում հիմնական մտահոգությունը շարունակում է մնալ անվտանգությունը: «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի տնօրեն Հովհաննես Գրիգորյանը երեկ՝ նոյեմբերի 17-ին, Բրյուսելում եվրոպական դիվանագետների, լրագրողների […]

Առանց 1000 դրամի. Հայկական Ժամանակ

  Ազգ-բանակ գաղափարը կարող է գործել առանց 1000 դրամի: Եվ այդ մոդելն աշխատում է Իսրայելի բանակում: Այսինքն` կա կոնկրետ հաջողված փորձ, պատերազմի մեջ գտնվող պետության փորձ, որը կարելի էր փոխ առնել: Իսրայելի բանակում ծառայություն է անցել բնակչության կեսից ավելին` աղջիկներ ու երիտասարդներ: Իսրայելում բանակից չեն փախչում: Ծառայությունից ազատվում են շաքարախտ, էպիլեպսիա եւ հաշմանդամություն ունեցողները: Առողջական […]

Ավտովթար գազալցակայանի մոտ

Նոյեմբերի 17-ին, ժամը 19.21-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ «Պարտեզ» գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 22-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra B» մակնիշի 33 TS 125 (վարորդ՝ 1992 թ. ծնված Ս. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի