27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Առանց 1000 դրամի. Հայկական Ժամանակ

 

Ազգ-բանակ գաղափարը կարող է գործել առանց 1000 դրամի: Եվ այդ մոդելն աշխատում է Իսրայելի բանակում: Այսինքն` կա կոնկրետ հաջողված փորձ, պատերազմի մեջ գտնվող պետության փորձ, որը կարելի էր փոխ առնել: Իսրայելի բանակում ծառայություն է անցել բնակչության կեսից ավելին` աղջիկներ ու երիտասարդներ: Իսրայելում բանակից չեն փախչում: Ծառայությունից ազատվում են շաքարախտ, էպիլեպսիա եւ հաշմանդամություն ունեցողները:

Առողջական այլ տիպի խնդիրներ ունեցողները (դիցուք հարթաթաթություն) այնպիսի զորամասերում են ծառայում եւ այնպիսի ծառայություն են անցկացնում, որպեսզի հայրենիքին ծառայելը չլինի սեփական առողջությունը վտանգելու հաշվին: Եթե որեւէ զորամասում ոչ կանոնադրային հարաբերություն է արձանագրվում կամ որեւէ միջադեպ, ուր զինվորի արժանապատվությունը նսեմանում է, զորամասն ուղղակի ցրում են, հրամանատարներն ամիջապես հեռացվում են բանակից, իսկ սպաները կանգնում են դատարանի առաջ:

Ըստ Իսրայելի բանակի պաշտոնական տվյալների` վերջին 10 տարիներին նման դեպքեր կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա: Ընտանիքի, քաղաքացիական կազմակերպությունների հետ հաճախակի շփումները թույլ չեն տալիս կոնսերվացնել, գաղտնի պահել բանակում տեղ գտած ցանկացած զանցանք: Բջջային կապի օպերատորներն անգամ սահմանել են հատուկ գներ զինվորների համար: Սպաները, հրամանատարներն ու զինվորները սնվում են նույն խոհանոցում, նույն սեղանների շուրջ: Յուրաքանչյուր զինվոր զորակոչվելիս ստանում է հատուկ գրքույկ հեռախոսահամարներով, ուր կարող է զանգահարել եւ իրավական օգնություն ակնկալել: Եվ նման թափանցիկ հարաբերությունները գրեթե զրոյի են հասցնում բանակում ոչ կանոնադրային որեւէ հարաբերություն:

Բանակում ոչ ոք չի կարող սահմանափակել զինվորների քաղաքացիական իրավունքները: Հրեա զինվորը բանակում պաշտպանված է այնպես, ինչպես պաշտպանված է իր տանը: Եվ, ամենակարեւորը, Իսրայելի բանակը կազմավորված է հետեւյալ սկզբունքով` հրամանատարներն այստեղ վազում, ցատկում, սողում եւ սնվում են այնպես, ինչպես իրենց զինվորները: Մեր հրամանատարների, գեներալների կազմվածքը չի տարբերվում խորոված պատրաստող մսագործների արտաքինից: Նրանք ունեն չպարզված միջոցներով ձեռք բերած դղյակներ, բիզնես, վստահություն չեն վայելում անգամ վիզուալ:

Նման որակի զինվորականների պատասխանատվությանն իրենց զավակներին հանձնած ծնողները երկու տարի անընդմեջ ազգ-բանակ կապն անմիջականորեն կրում են իրենց ուսերին եւ զգում դրամապանակներում: Իրենց զավակին բանակ ուղարկած ծնողները երկու տարի ապրում են արտակարգ ռեժիմում: Եվ սա’ լավագույն դեպքում:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ