15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Կարեն Կարապետյանը փոփոխում է լիցենզիաների ստացման կարգը

Կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ հարկավոր է պետական լիզենցիաները տրամադրել էլեկտրոնային եղանակով:

Վարչապետը  կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց 3-շաբաթյա ժամկետում օրենսդրական փոփոխությունների նախագիծ ներկայացնել, որով իրավաբանական անձանց լիցենզիաները պետք է տրամադրվեն բացառապես էլեկտրոնային եղանակով:

Բացառություն կկազմեն պաշտպանության նախարարությունից եւ միջուկային անվտանգության հարցերի պետական հանձնաժողովից ստացվող մի շարք լիցենզիաները՝ հաշվի առնելով, որ դրանք պետական գաղտնիքի տարրեր են պարունակում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ