26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 18, 2016

Հակառակորդը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2400 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (5 արկ): […]

Կենտրոնական բանկի ծախսերից

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցում են. ՀՀ Սահմանադրության 200 հոդվածի և ՀՀ ԿԲ մասին օրենքի 14 հոդվածի համաձայն, Կենտրոնական բանկի ծախսերինախահաշիվը և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը հաստատում է Ազգային ժողովը պետական բյուջեիմասին օրենքի առանձին հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ: ՀՀ կենտրոնական բանկի վարչական ծախսերը 2017 թ. համար պլանավորվել են 7,1 մլրդ ՀՀ դրամ, […]

Երբ կպատժվեն

Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ  վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց տեսչական ստուգումներ իրականացնող նախարարություններին և կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին: Վարչապետը ընդգծեց, որ տեսուչը չպետք է ընկալվի որպես ստուգող և պատժող: «Տեսչական ստուգումներն իրականացնելիս առաջնորդվել տեսուչ-տնտեսվարող-սուբյեկտ համագործակցության սկզբունքով: Տնտեսավարողները տեսուչին պետք է դիտարկեն ոչ թե որպես վերահսկող, այլ աջակցող: Պետք չի ընդունվի պատժող, […]

Ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքում, Սիսիանում, Գորիսում և Վարդենիսում տեղում է ձյուն: Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ Է, տեսանելիությունը՝ 30-40 մ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից […]

Վերեւում մտափոխվել են. Հրապարակ

Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հերթական անգամ հուսախաբ է եղել: Երեկ ոստիկանապետի հրամանով գնդապետ Սամվել Ասատրյանը նշանակվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ինչին հավակնում էր Կարապետյանը: Նախկին պետի ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանի մահվանից հետո մի շարք ոստիկաններ աչք ունեին այդ տեղի վրա, լուրեր կային, որ Կարապետյանը գլխավոր հավակնորդն է:Բայց պարզվեց` վերեւում մտափոխվել են: […]

Ում գրպանն են գնացել միլիոնները. Իրատես

«1000 դրամների» մասին օրինագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները խոսեցին հնարավոր այն բոլոր աղբյուրների մասին, որոնք կա­րող էին սպասարկել ստեղծվող հիմնադրամը, մինչդեռ իշխանությունը փորձում է ժողովրդից հավաքել այդ գումարը: Մամուլը գրեց նաև, որ 2016 թ. հունվարի 28- ին Բանակի օրվա առթիվ կազմակերպված համերգին, պաշտպանության նախարարությունը տրամադրել է 50 միլիոն դրամ: Ինչի՞ վրա են այդ գումարները ծախս­վում, […]

Անակնկալ նվեր. Իրատես

Մինչև տարեվերջ ցմահ և ժամկետային դատապարտյալներին անակնկալ է սպասում: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի փոխանցմամբ վաղաժամկետ ազատման մասին օրինագիծը մինչև տարեվերջ կներկայացվի կառավարությանը: Ցմահ դատապարտյալների կեցության բարելավման խնդիրը պարբերաբար բարձրացվում է լրատվամիջոցներում, սակայն մեզ հետաքրքրեց, թե նոր օրինագիծն այս առնչությամբ ի՞նչ է ենթադրում: «Այս ինստիտուտը վերաբերելու է բոլորին, նաև ցմահ ազատազրկման մեջ գտնվողներին: Օրինագծում սահմանված են […]

Դաստիարակչական զրույց է ունեցել. Ժողովուրդ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ գործարարների նոյեմբերի 11-ին կայացած հանդիպումից նոր մանրամասներ են հայտնի դարձել: ՀՀ վարչապետը գործարարների հետ առանձնազրույց է ունեցել, որի ժամանակ վերջիններս հայտնել են իրենց մտահոգությունները տարբեր հարցերի շուրջ: Օրաթերթը պարզեց, որ զրույցի թեմաներից մեկը եղել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեությունը: Այսպես` գործարար թեւը Կ. Կարապետյանին դժգոհել է, որ հանձնաժողովի […]

Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունն անցկացնելու դիմումը դեռ չի ներկայացվել թուրքական իշխանություններին

Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունները սկսելու համար Ստամբուլի նահանգապետարանին ուղարկվելիք նամակն արդեն պատրաստ է: Այս մասին «Ակօս» շաբաթաթերթին հայտնել է հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Նա նշել է, որ համապատասխան հանձանաժողովը նահանգապետարան ուղարկվելիք նամակն արդեն պատրաստել է: Պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ այն կստորագրեն և միասին կդիմեն նահանգապետարան: «Նահանգապետարանը հանդիպման օր նշանակելուց հետո Արամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի