27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունն անցկացնելու դիմումը դեռ չի ներկայացվել թուրքական իշխանություններին

Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունները սկսելու համար Ստամբուլի նահանգապետարանին ուղարկվելիք նամակն արդեն պատրաստ է:

Այս մասին «Ակօս» շաբաթաթերթին հայտնել է հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Նա նշել է, որ համապատասխան հանձանաժողովը նահանգապետարան ուղարկվելիք նամակն արդեն պատրաստել է: Պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ այն կստորագրեն և միասին կդիմեն նահանգապետարան:

«Նահանգապետարանը հանդիպման օր նշանակելուց հետո Արամ սրբազանի հետ մեր դիմումը կներկայացնենք: Եթե Արամ սրբազանը թույլ տա, դիմումի ներկայացմանը կարող են աշխարհիկ ներկայցուցիչներ ներկա գտնվել: Այդպիսով, ընտրական գործընթացը պաշտոնապես սկսված կլինի»:

Սահակ եպիսկոպոսն ընդգծել է, որ նահանգապետարանին ուղղված նամակում ոչ թե ընտրություն անցակցնելու խնդրանք է ներկայացվում, այլ տեղեկացվում է ընտրական գործընթացը սկսելու մասին:

«Նահանգապետարանից, միայն ժողովրդական ընտրության համար ընթացակարգերը գործարկելու թույլտվություն ենք ուզում»,-նշել է եպիսկոպոսը:

Նրա տեղեկացմամբ՝ նախատեսվում է, որ հանձնաժողովի կազմած նամակն Արամ Աթեշյանի հետ կստորագրեն ուրբաթ օրը:

Հոգևոր խորհրդի նախագահն անդրադարձել է պատրիարքական տեղապահ ընտրելու հարցին և դրա շուրջ առաջացած քննարկումներին: Նա նշել է, որ 1863 թվականին հայերի ընդունած սահմանադրության համաձայն տեղապահի ընտրություններ կատարվել են, սակայն եղել են դեպքեր, երբ այդ մեթոդը չի կիրառվել: Այդպիսի դեպքերում պատրիարքի ընտրությունները միասնաբար անցկացրել են պատրիարքի փոխանորդը և հոգևոր խորհրդի նախագահը:

«Պատրիարքական տեղապահի հարցը օրակարգ չենք բերում, նավը ավելորդ ցնցումների չենթարկելու համար: Ընտրական գործընթացում խոչընդոտներ ի հայտ գալու դեպքում կարող ենք դիմել այդ բանաձևին, սակայն այս պահին գործընթացում խնդիրներ չկան»:

Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 27-ին Պոլսի Հայոց պատրիարքության հոգևոր խորհուրդը, ելնելով եկեղեցական ավանդույթներից բխող դրույթներից, որոշում էր կայացրել պաշտոնաթող անել ներկայիս Պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանին: Պատրիարք Մութաֆյանը 2008 թվականից ի վեր անբուժելի հիվանդության պատճառով գտնվում է հիվանդանոցում:

Հոգևոր խորհրդի կողմից արված հայտարարության մեջ նշվում էր, որ քանի որ այսուհետ պատրիարքի աթոռը թափուր է մնում,  որպես հաջորդ քայլ իրենք կդիմեն պատկան մարմիններին նոր պատրիարքի ընտրություն անցկացնելու թույլտվություն ստանալու նպատակով:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ