27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վերեւում մտափոխվել են. Հրապարակ

Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հերթական անգամ հուսախաբ է եղել: Երեկ ոստիկանապետի հրամանով գնդապետ Սամվել Ասատրյանը նշանակվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ինչին հավակնում էր Կարապետյանը: Նախկին պետի ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանի մահվանից հետո մի շարք ոստիկաններ աչք ունեին այդ տեղի վրա, լուրեր կային, որ Կարապետյանը գլխավոր հավակնորդն է:Բայց պարզվեց` վերեւում մտափոխվել են:

Ըստ որոշ լուրերի պատճառն այն է, որ Գ. Ավետիսյանին դեռ չհուղարկավորած` ինֆորմացիոն արտահոսք եղավ, որ Կարապետյանն է նշանակվելու այդ պաշտոնին: Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» դեպքերի ժամանակ Խորենացու փողոցում, ապա Սարի թաղում ոստիկանական ուժերի գործողությունների առիթով ծառայողական քննության արդյունքում օգոստոսի 5-ին մի շարք բարձրաստիճան ոստիկաններ կարգապահական տույժի ենթարկվեցին, իսկ Կարապետյանն օգոստոսի 8-ին ազատվեց աշխատանքից:

 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ