07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Ում գրպանն են գնացել միլիոնները. Իրատես

«1000 դրամների» մասին օրինագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները խոսեցին հնարավոր այն բոլոր աղբյուրների մասին, որոնք կա­րող էին սպասարկել ստեղծվող հիմնադրամը, մինչդեռ իշխանությունը փորձում է ժողովրդից հավաքել այդ գումարը: Մամուլը գրեց նաև, որ 2016 թ. հունվարի 28- ին Բանակի օրվա առթիվ կազմակերպված համերգին, պաշտպանության նախարարությունը տրամադրել է 50 միլիոն դրամ:

Ինչի՞ վրա են այդ գումարները ծախս­վում, արդյոք նույն երգիչ-երգչուհիները, պարային խմ­բերը հանուն բանակի չե՞ն կարող անվճար երգել ու պարել: «Երբևէ մենք հոնորար չենք ստացել»,- վստա­հեցրեց Աժ ՀՀԿ խմբակցության անդամ, երգչուհի Շու­շան Պետրոսյանը, հավելելով, որ ամեն տարի էլ բանա­կի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ոչ միայն ինքը, նաև մյուսները անվճար են ելույթ ունեցել: Երգ­չուհին պատկերացում էլ չունի, թե այդքան գումարներն ինչի վրա են ծախսվում: Հարց է առաջանում, ո՞ւր են գնացել, ավելի ստույգ, ո՞ւմ գրպանն են գնացել այդ մի­լիոնները:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ