15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ամերիկահայ բարերարները շարունակում են օգնության ձեռք մեկնել գյումրեցի անօթևաններին

Ձմռան նախաշեմին, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները գրեթե ամբողջ օրը անցկացնում են տնակայինավաններում: «Ձմռան վառելափայտ դոմիկներում բնակվող 1000 ընտանիքներին. 2016-2017 թթ.»http://shirakcentre.am/hy/program/2016/16/, ամենամյա բարեգործական ծրագրի շրջանակներում Գյումրիինառանձնահատուկ ցրտաշունչ ձմռանը, վաղուց բնակվելու համար ոչ պիտանի դարձած, խարխուլ վագոն-տնակներումպատսպարված ընտանիքներին վառելափայտ է բաժանվում: Տնակային ավաններում բնակվող ընտանիքների համար միիսկական փրկօղակ դարձած բարեգործական ամենամյա այս ձեռնարկին, օրերս զգալի աջակցություն ցուցաբերեցին և100 ընտանիքների համար վառելափայտ հատկացրեցին՝ Mr+Mrs. Dikran Kurian և  Mr. & Mrs Garo Kurian ամերիկահայեղբայրները:

Ի դեպ վառելափայտի մի մասը ստացվում է կազմակերպության օժանդակությամբ, նոր բնակարաններստացած ընտանիքիներին նախկինում պատկանող, ինչպես նաև չբնակեցված դոմիկների քանդումից առաջացածփայտանյութից: Վերջում ավելացնենք, որ միայն նախորդ մեկ ամսվա ընթացքում, հիմնականում արտերկրում բնակվողմեր հայրենակիցների և այլ ազգի բարերարների աջակցությամբ «Շիրակ կենտրոնը» մոտ 300 անօթևան և սոցիալապեսանապահով ընտանիքների բաժանել է ավելի քան 150 խորանարդ մետր վառելափայտ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ