27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Մենք Աստծո միջնորդներն ենք»

ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադարձավ 1000 դրամ պարտադիր վճարի օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հայտարարությանը, ով նշել էր՝  դեռևս 1991 թվականին է եղել «1 գրամ ոսկի օպերացիան», որը կամավոր է եղել և որի հասույթը ևս փոխանցվել է բանակին ու ինքն էլ հոժարակամ տարել է ու իր կնոջ ոսկիներն է հանձնել, նշեց՝ ուրախ է, որ նմանատիպ ակցիա է եղել նաև այն ժամանակ:

Բաղդասարյանը նշեց, որ հիմա էլ ստիպողաբար որևէ բան չի լինի և նմանատիպ բաներ հիշեցնողներն ուզում են արդարացնել իրենց՝ նախախագծին դեմ քվերակելը, սակայն, ըստ Բաղդասարյանի, պետք չէ արդարանալ, քանի որ հանրությունը կների: Բաղդասարյանը շեշտեց, որ կա առաջարկություն, որ օրենքի նախագծից հանվի պարտադիրի բաղադրիչը և կամավորության սկզբունքը գործի, ինչը քննարկվում է:

«Կա նմանատիպ առաջակություն, որ կամավորության սկզբունքով լինի և ոչ պարտադրաբար»,- ասաց նա: Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի ելույթին, որի ընթացքում նա նշել է, որ բանակից գողացող մարդկանց Աստված է պատժելու, Բաղդասարյանը նշեց, որ այո, հավատացյալ մարդիկ պետք է հենց այդպես մտածեն, բայց նաև շեշտեց, որ բոլոր գործերը չպետք է թողնել Աստծո վրա:

«Մենք Աստծո միջնորդներն ենք և պետք է օժանդակենք այդ հարցերի լուծմանը»,- ասաց Բաղդասարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ