27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Պարտադրանքը մարդուն բերում է դեպի հակադրություն»

ԱԺ ՀԱԿ  խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում  նշեց՝  ապրիլյան դեպքերից տուժածներին օգնություն ցույց տալու նպատակով հավաքագրվել են դրամական միջոցներ, և մեր հասարակությունը մշտապես պատրաստակամ է եղել հայրենիքը պաշտպանող զինծառայողներին օգնել և զինվորի նկատմամբ հարգանք ունի:

«Մեր ասածն այն է, որ եթե կառավարությունը գնա կամավորության սկզբունքով, շատ ավելի արդյունավետ կլինի, որովհետև պարտադիրը մարդուն բերում է հակադրվելուն»,- մտահոգություն հայտնեց պատգամավորը՝ անդրադառնալով 1000 դրամ հատկացումներ անելու նախագծին:

«Ես ստորագրել եմ, որ իմ աշխատավարձից տոկոս գնա զինվորների խնդիրները լուծելուն: Դրա համար հպարտ եմ: Եթե պետք լինի, տասնապատիկը կտամ»,- ասաց Մանուկյանը, սակայն կրկին շեշտեց, որ հասարակությանը վանում է այս նախագծի մեջ տեղ գտած` պարտադիրի սկզբունքը:

«Պարտադիր կամավորականությունը սովետին բնորոշ բան է, մարդու ազատությունը  պարտադրանքներով կաշկանդել չի կարելի, այն էլ այն դեպքում, երբ դա հումանիզմի դաշտ է. սեփական երկրի զինվորին օգնելը պատվի, արժանապատվության, հպարտության խնդիր է»,- ասաց նա:

Մանուկյանը նշեց, որ ինքը կողմ է կամավորության սկզբունքին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ