27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր շուրջը փոթորիկ է, բայց պատերազմի վտանգ այս պահին չկա

«Ամեն անգամ մենք որ ասում ենք տարածքային ամբողջականություն, պիտի հավելենք նաև, թե ինչպես է առաջացել այդ ամբողջականությունը: Այսինքն այս տեսակետից տառացիորեն անհասկանալի է, որ հայերով կոմպակտ բնակեցված տարածքների խնդիրը չի բարձրացվում: Հենց Շահումյանի մասին երբեք չենք խոսում: Որևէ անգամ չենք ասում, որ Ադրբեջանը ուզում է տարածքներ ստանալ, որոնք «կորցրել է»»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց աստվածաբան, նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն` անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին: Ըստ նրա` մենք պիտի միջազգային հարթակներում անընդհատ խոսենք, ներկայացնենք, թե ինչ ցեղասպանություն է կատարել Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ, սակայն դա չենք անում:

Ինչ վերաբերում է պատերազմին, ապա նա չի համարում, որ վտանգը կա այս պահին. «Իհարկե, մեր շուրջը փոթորիկ է, բայց այդպիսի երկիր, ինչպիսին Ադրբեջանն է, պիտի ունենա ուժային կենտրոնների համաձայնությունը` սկսելու համար ռազմական գործողություններ, մենք էլ պիտի պատրաստ լինենք, որ Ադրբեջանի կամայական ոտնձգություններին Հայաստանը պատասխան տալու է: Երբեք չպիտի ասենք, որ այ երբ հարձակվեց, ի՞նչ պիտի անենք: Ոչ մեկը երեխա չի ծնում, որ տա պատերազմի, բայց մեր վճռանակությունը պիտի հասու լինի բոլորի համար»,-հավելեց նա:

Հարցազրույցի այն հատվածից խոսելով, որտեղ նախագահ Սարգսյանն անդրադառնում է հայ-թուրքական սահմանին` աստվածաբանն ասաց, որ սահմանի բացումը ցանկալի չէ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ