15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Պետական ապարատն ուռճացված է»

ԱԺ-ում այսօր 2017թ. պետական բյուջեի քննարկման ընթացքում  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մինչ ելույթը սկսելն ասաց. «Մեր վիճակն իսկապես ծանր է, ու խիստ համարձակություն է պետք ողիղ աչքերով նայել իրականությանը, այլ կերպ ստանդարտ լուծումները չեն օգնի մեզ»:

Նա նշեց, որ իր ելույթի համար վերցրել է միայն մեկ ոլորտ՝ շատ ուռճացված պետական ապարատը. «Մինչեւ 1998թ. եղել է շատ համեստ պետական ապարատ. եթե Բաբկեն Արարքցյանը ուներ երեք օգնական, ապա այսօր Գալուստ Սահակյանն ունի քսան ռեֆերենտ, օգնական: Երեք, իսկ որոշ տեղերում էլ երեքուկես անգամ ուռճացվել է պետական ապարատը: Այդ մարդկանց պահպանման ծախսերի ու աշխատավարձերի խնդիր է առաջ գալիս: Ամեն տարի 250 չինովնիկով ավելանում է մեր պետական ապարատը, նրանց թվի ավելացումն ավելի մեծ տեմպերով է լինում, քան նրանց կատարած գործառույթները»:

Մանուկյանը շեշտեց՝ ՀՀ-ն ունի 1100 հարկային տեսուչ, որոնք սպասարկում են 80 հազար կազմակերպության. «Համեմատենք Վրաստանի հետ, որտեղ տեսուչների նույն թիվը սպասարկում է 413 հազար կազմակերպության: Այսինքն, ՀՀ-ում Վրաստանի համեմատ հարկային սպասարկմանը չորս անգամ ավելի տեսուչ է նշանակված»:

Պարոն Մանուկյանի տվյալներով՝ հինգ անգամ ավելացել է պաշտոնյաների անվտանգության վարչության աշխատողների՝ ախրանաների թիվը. «Իմ խնդիրը այն չէ, որ պետք է կրճատեք այդ մարդկանց, ես պետական մտածողության մարդ եմ եւ հասկանում եմ, որ այդպիսով կավելացնենք արտագաղթը: Ոչ դրամային, ոչ քանակային պակասում պետք չէ, մուտքերը ավելացնելու ճանապարհով պետք է գնալ: Այս մարդիկ կան, ուղղակի նրանց սպասարկողն ու կերակրողն է պակասում: Ի դեպ, 2014թ. Նոր տարվա շեմին առեւտրի ծախսերը կազմել են 221մլրդ դրամ, 2015թ. 178 մլրդ, այսինքն՝ 18 տոկոսով մանրածախ առետուրը պակասել է: Այս տարի ամեն ամիս չորս տոկոսով պակասում է մանրածախ առեւտուրը, իսկ 22  ամսվա ընթացում միայն նվազում ենք արձանագրել մանրածախը: Սա է մեր ու ձեր առջեւ կանգնած մարտահրավերը, եթե այս խնդիրը չլուծվեց, որեւէ խնդիր չի լուծվի: Եվ վերջում, Պոզների հաղորդումից մի հետաքրքիր միտք, իհարկե սա ՌԴ-ին է վերաբերում, սակայն նաեւ մեզ կվերաբերի՝ ստեղծված իրավիճակից երկու ելք կա՝ ռեալիստական ու ֆանտաստիկ, եթե ընտրենք ռեալիստականը, ապա մեզ կփրկեն այլմոլորակայինները, իսկ ֆանտաստիկի դեպքում՝ մենք մեզ կփրկենք»:

«Մենք ֆանտաստիկ ժողովուրդ ենք»,- արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ