27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեկ ամսում պետք է հավաքել ամեն բան, ինչ որ ձեռքի տակ կա. Կարեն Կարապետյան

Կառավարության նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ ՀՀ  վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց պետական մարմիններին ներկայացնել բոլոր առկա ներդրումային ծրագրերը եւ եռամսյակը մեկ հաշվետվություն տալ դրանց առաջընթացի մասին։

Գործընթացի վերահսկողությունը հանձնարարել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը։

Վարչապետը նկատեց, որ նախարարությունում ստեղծվել է ներդրումային ծրագրերի ներկայացման պլատֆորմ, իսկ կայքում կա ծրագիրը ներկայացնելու ձեւաչափը։ Վարչապետը մարզպետներին եւ պետական մարմինների ղեկավարներին հանձնարարեց հավաքել եւ ներկայացնել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումային ծրագրերը։

«Դա չի նշանակում, որ եթե ծրագրերը հայտնվեն հետո, ապա դրանք ներկայացնել պետք չէ։ Բայց մեկ ամսում պետք է հավաքել ամեն բան, ինչ որ ձեռքի տակ կա»,– ասաց  Կարեն Կարապետյանը։

Վարչապետը առաջարկեց  մեկամսյա ժամկետում ծրագրերը ներկայացնել Երեւանի քաղաքապետին, Առեւտրաարդյունաբերական պալատին, Արդյունաբերողների եւ ձեռներեցների միությանը։

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը վարչապտի հանձնարարությամբ՝  պետք է հավաքի ամենաիրատեսական ծրագրերը եւ դրանք հանձնի արտասահմանում հայկական դիվանագիտական ներկայացուցչություններին եւ պոտենցիալ  ներդրողներին։ Դրանից հետո պետք է եռամսյակային հաշվետվություն ներկայացնել կատարված աշխատանքի մասին։

«Կառավարության ծրագրում մենք նախատեսել ենք բիզնեսի ծրագրերի խթանման ֆոնդ ստեղծել։ Մենք միշտ կարողացել ենք եւ կարող ենք աջակցել մասնավոր սեկտորին։ Բայց դրա համար մեզ ծրագրեր են պետք, որոնք առավելագույն արդյունքը կտան»,–ընդգծեց վարչապետը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ