26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 16, 2016

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,  ս.թ. նոյեմբերի 17-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 18-ը ժամը 10.00-ն կդադարեցվի  Կենտրոն վարչական շրջանի՝ Իսրայելյան փող. 43, Պարոնյան փող. 11-ից-40, Սարյան փող. 22, 24, 26 համարների` իրենց կոտորակներով, Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքի, Կոնդ և Ձորագյուղ թաղամասերի, Սիմեոն Երևանցու, Ռուսթավելու, Սբ.Հովհաննեսի, Ֆրիկի, […]

«Մարդիկ չեն հավատում. իսկ ո՞վ է կոտրել այդ հավատը»

«Ցանկացած  հայ կցանկանա օգնել իր բանակին: Թոշակառու  տատիկն անգամ կցանկանա իր խնայած գումարից հատկացնել  հայ զինվորին: Ժողովուրդը էությանբ ու հոգով միշտ եղել է բանակի կողքին: Բայց մեքն առաջարկում ենք դա անել կամավոր սկզբունքով», – «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը՝ անդրադառնալով Կառավարության  վերջին նիստին […]

Ստամբուլում հայկական դպրոցի պատին կրկին ռասիստական գրություն է արվել

Ստամբուլում կրկին ռասիստական գրություն է հայտնվել հայկական դպրոցներից մեկի պատին: Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթը, այս անգամ թիրախ է դարձել Ստամբուլի Բոմոնթի թաղամասում գտնվող Մխիթարյան վարժարանը: Ռասիստական գրության մասին տեղեկացրել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախկին պատգամավոր  Այքան Էրդեմիրը: Նա սոցկայքերում տարածել է դպրոցի լուսանկարը, որում երևում է հետյևալ գրությունը. «Մի գիշեր հանկարծակի կհայտնվենք Ղարաբաղում»: […]

Օդերեւութաբանները զգուշացնում են

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով:Երևանում՝ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչ կմնա Հայաստանին. Իրավունք

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի խոսքով` Հայաստանի արտաքին քաղաքականության տեսանկյունից Ռուսաստանի հետ միացյալ զորամիավորման ստեղծումը միայն ողջունելի է «Դրական եմ վերաբերում այս ամենին: Առայժմ ավելին չեմ կարող ասել»: Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը նկատեց, որ միացյալ զորամիավորման ստեղծումը Հայաստանի համար նոր բան չէ. «Մեր բանակային կորպուսներից մեկը 102-րդ ռազմաբազայի […]

Ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100մ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և […]

Բացի Վիգեն Սարգսյանից. Հայկական Ժամանակ

Նախարար Վիգեն Սարգսյանը ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում է ՀՀԿ առաջիկա համագումարի ժամանակ անդամակցել ՀՀԿ-ին: ՀՀԿ-ի համագումարը տեղի է ունենալու նոյեմբերի 26- ին: Վիգեն Սարգսյանը ընդգծել է, որ մինչ այժմ երբեք չի եղել որևէ կուսակցության անդամ եւ նույնիսկ մինչ նախարար նշանակվելը, զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, ներքին պարտավորվածություն չի […]

Մասնակցե՞լ, թե՞ բոյկոտել

«Եթե բոյկոտելու են բոլոր քաղաքական ուժերը բացի Հայաստանի հանրապետական կուսակցությունը, այդ դեպքում հնարավոր է բոյկոտը: Եթե մեկ կուսակցություն մասնակցի ընտրություններին, իհարկե, դրանց լեգիտիմությունը կդրվի կասկածի տակ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանն՝ անդրադառնալով Վարուժան Ավետիսյանի, Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե քաղաքական ընդդիմադիր ուժերը չպիտի մասնակցեն ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ նման կերպ չլեգիտիմացնելով այդ ընտրությունները: Սակայն […]

«Սասնա ծռեր»-ի Սմբատ Բարսեղյանը իրեն մեղավոր չի ճանաչում ոստիկանին սպանելու մեջ

Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, որը մեղադրվում է ոստիկանի սպանության համար, իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքներում։ Այս մասին հայտնում է Բարսեղյանի  պաշտպանը` Հայկ Ալումյանը։ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ կազմակերպված խմբի կողմից, զենքի գործադրմամբ 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի