Ջուր չի լինի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 17-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 18-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝
Իսրայելյան փող. 43,
Պարոնյան փող. 11-ից-40,
Սարյան փող. 22, 24, 26 համարների` իրենց կոտորակներով,
Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքի,
Կոնդ և Ձորագյուղ թաղամասերի,
Սիմեոն Երևանցու, Ռուսթավելու,
Սբ.Հովհաննեսի,
Ֆրիկի,
Պռոշյան,
Ձորափի փողոցների,
«Նաիրի» բժշկական կենտրոնի և 3-րդ կլինիկական հիվանդանոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: