15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Մարդիկ չեն հավատում. իսկ ո՞վ է կոտրել այդ հավատը»

«Ցանկացած  հայ կցանկանա օգնել իր բանակին: Թոշակառու  տատիկն անգամ կցանկանա իր խնայած գումարից հատկացնել  հայ զինվորին: Ժողովուրդը էությանբ ու հոգով միշտ եղել է բանակի կողքին: Բայց մեքն առաջարկում ենք դա անել կամավոր սկզբունքով», – «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը՝ անդրադառնալով Կառավարության  վերջին նիստին հավանության արժանացած   «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծին, որով նախատեսվում է, որ 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարելու ֆոնդին  (նվազագույն աշխատավարձ ստացողների համար բացառություններ կարվեն):

«Ժողովրդի  զգալի հատվածը չի վստահում այդ գործնթացն իրականացնողների ազնվությանը: Մարդիկ մտածում են՝  այդ փողի առյուծի բաժինն իշխանություններին է հասնելու: Մարդիկ չեն հավատում. իսկ ո՞վ է կոտրել այդ հավատը: Տարիներ  շարունակ՝ իշխանությունները կոտրել են ժողովրդի  հավատը: Պետք չէ բոլոր գեներալներին վիրավորել, բայց կան այնպիսիք, ովքեդր  յուրացրել են այն, ինչը բանակին է պատկանել: Այս մասին բոլորը գիտեն՝ հայ մշակից մինչև իշխանության ներկայացուցիչ: Բազմաթիվ մարդիկ գեղացել են բանակից, իսկ եթե դա չի շտկվում, ուրեմն չկա կամք: Ասում են՝ պարտադիր պիտի լինի, հենց դրա համար էլ Ժողովուրդը ընդվզում է, բայց բանկաը մերն է ու մենք պաշտում ենք մեր զինվորներին: Ժողովուրդն իրականում կողմ է այդ նախագծին, ուղղակի դրա ձևին է դեմ: Թող ամեն ինչ բաց անեն, որ մուտքերն ու ելքերը երևան, որ դռները բաց լինեն, ժողովուրդը վստահի այս գործընթացին: Ով, կարևոր մի բան. թող պարտադիր բառը դուրս մղվի», – ասաց Հեքեքյանը:
Բանախոսն ընդգծեց՝ բանակի օրը նշելու համար կամ այլ տոնական օրերը նշելիս մեծ գումերներ են ծախսվում, իսկ դա մեր բյուջեին համապատասխան չէ: Կարելի է տոներն ավելի համեստ նշել ու խնայել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ