27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Սասնա ծռեր»-ի Սմբատ Բարսեղյանը իրեն մեղավոր չի ճանաչում ոստիկանին սպանելու մեջ

Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, որը մեղադրվում է ոստիկանի սպանության համար, իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքներում։ Այս մասին հայտնում է Բարսեղյանի  պաշտպանը` Հայկ Ալումյանը։

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ կազմակերպված խմբի կողմից, զենքի գործադրմամբ 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը, հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա՝ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի 2016 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ Սմբատ Բարսեղյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է: 2016 թվականի նոյեմբերի 11-ին Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, (Պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 235-րդ հոդվածի 3-րդ մասով, (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից եւ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (Սպանություն):

fotonoticia_20160801064830_800

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ