26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 16, 2016

Թող ոչ ոք մեզ վրա մատ թափ չտա․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջազգային լրատվիջոցներին մեղադրել է Թուրքիայի հարցում միակողմանի, սադրիչ լուրեր հրապարակելու մեջ: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը, Էրդողանը այս մասին հայտարարել է պետական «TRT» հեռուստաալիքի անգլալեզու  ալիքի՝ «TRT World»-ի հեռարձակման մեկնարկն ազդարարող հանդիսավոր միջոցառման ժամանակ: Այս համատեքստում Էրդողանը կարևորել է անգլալեզու ալիքի ստեղծումը, քանի որ Թուրքիայի ներքին կյանքում ձեռքբերումներն […]

Գյումրիում կրակոցներ են հնչել

Գյումրիում այսօր՝ նոյեմբերի 16-ին, կրակոցներ են հնաչել: Ոստիկանությունից հայտնում են, որ կրակոցների մասին ահազանգ ստացեվել է13:00-ի սահմանում, այս մասին կատարվում է ուսումնասիրություն: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ վիճաբանություն է տեղի ունեցել «Եռանկյունի» ռեստորանի սեփականատիրոջ որդու եւ Մարմարաշեն համայնքի բնակիչներից մեկի միջեւ:

Գեներալից մինչև շարքային, զգույշ խոսեք

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության ժամանակ վիրավորված կամ զոհված ընտանիքներին աջակցելու համար 1000-ական դրամ գանձելու նախագծի քննարկման ժամանակ հանդես եկավ ամփոփիչ ելույթով: Նախարարը կրկնեց՝ նախագիծը հենց այս տեսքով ճիշտ է: Նա կոչ արեց բոլորին կողմ քվեարկել, բոլոր առաջարկները գրավոր փոխանցել ՊՆ-ին. «Ես վստահ եմ, որ հաթահարելով այս կարծիքների պառակատվածությունը մենք կկարողանանք […]

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման ծրագրի ներկայացման նպատակով անցկացվող հանրային քննարկումների շրջանակում նոյեմբերի 15-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է մի շարք լրատվամիջոցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Կարևորելով լրատվամիջոցների հետ նման ձևաչափով հանդիպումները, […]

«Այս գաղափարը խորն է. պետք չէ այն փչացնել»

«Այս գաղափարը իր  մեջ շատ լավ հատկանիշներ ունի: Սա  աղմկահարույց թեմա դարձավ. չէի ուզենա,  որ այսպես լիներ: Այս քննարկումները՝ տվյալ նախագծի վերաբերյալ   պիտի ավելի վաղ  սկսվեին, բայց հիմա էլ ուշ չէ: Հայ ազգը միշտ էլ իր զինվորի կողքին է եղել: Մենք դա ապացուցել ենք մեր կամավորական շարժումներով», – Հենարան» ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց […]

Թե ինչպես են հարստացել, այ սա է հարցը

«Որ երևույթը կա, միանշանակ, բայց ես ծանոթ չեմ պաշտպանական ոլորտի ներսի խոհանոցին: Չնայած ինձ թվում է, որ պատկան մարմինները, համապատասխան մարմիններն այդ երևույթները պետք է բացահայտեն, որպեսզի հանրության համար ամեն բան պարզ լինի»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պետք է Սեյրան Սարոյանի կողմից արված հայտարություները […]

Կրակոցներ ԱՄՆ օդանավակայաններից մեկում․ կա զոհ /ֆոտո/

ԱՄՆ-ի Օկլահոմա քաղաքի օդանավակայանում կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում զոհ կա։ Հանցագործին հաջողվել է փախչել, սակայն ժամեր անց նրան հայտնաբերել են օդանավակայանի մոտակայքում կայանված մեքենայում՝ սպանված։ Թե որն է եղել կրակոցների պատճառը կամ ով է սպանել կրակողին, առայժմ հայտնի չէ։ Կրակոցների պատճառով հետաձգվել է ավելի քան 25 թռիչք։ Կրակոցների հետեւանքով զոհը 52-ամյա Մայքլ Վինչեսթերն է՝ […]

Ն. Զոհրաբյանը պահանջում է տղամարդկություն դրսևորել

«Այս պահին կարևոր չէ, թե որ կուսակցության՝ ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, թե «Լուսավոր Հայաստանի» անդամներն են քվեարկել Մամիկոն Ասլանյանի օգտին: Հիմա դիմում եմ իրենց՝ էդքան «տղամարդկություն» եք ունեցել՝ թաքուն, գողեգող գնացել, քվեարկել եք, ուրեմն՝ ունեցեք տղամարդկություն՝ կանգնելու ու ասելու՝ դուք եք եղել, լավ եք արել, ինչ եք արել, ձեր գործն է, որից հետո նոր ավագանին կսկսի աշխատել»,- […]

Բանակի համար ինչ եք արե՞լ. Անահիտ Բախշյան

«1000 դրամների ֆոնդի նախագծի նկատմամբ ժողովրդի անվստահությունը գալիս է նույն նպատակով դեռեւս 2002 թվականին բացված՝ «Մարտիկ» հիմնադրամի գործունեությունից»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիս ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու  «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը : Բախշյանի խոսքով` Մարտիկ» հիմնադրամի վերաբերյալ տարբեր մարմինների հարցում է ուղարկել եւ պարզել, որ  2014 թվականին թերի հաշվետվության համար հիմնադրամի տնօրենը արդարադատության նախարարության կողմից նկատողություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի